Հասարակագիտություն

Վաղ վերածնունդ
Վաղ Վերածնունդը Իտալիայի արվեստում ամենից առաջ կապված է Ֆլորենցիայի հետ, որտեղ Մեդիչին հովանավորել է հումանիստներին և ամբողջ արվեստին: Կվադրոչենտոի սկզբին ֆլորենցիական դպրոցը ապրեց ավանգարդ հումանիստական արվեստի վերածնունդ: Այստեղ 1439թ. հիմնադրվել է Պլատոնյան ակադեմիան,Լաուրենցիայի գրադարանը,որտեղ աշխատում էին գրողները, պոետները, հումանիստները, գիտնականները և Մեդիչիի նկարների հավաքածուն:
Երկրաչափությունը,մաթեմատիկան, անատոմիան գիտություններ են մարդկային մարմնի համամասնությունների մասին, որոնք նկարչի համար մեծ նշանակություն ունեն ևհենց այդ գիտությունների միջոցով սկսում են մանրազննին կերպով ուսումնասիրել մարդու կառուցումը: Արվեստում հատուկ ուշադրություն էին դարձնում ֆորմայի պլաստիկական մշակմանը: Ուշադրություն էին դարձնում նաև մարդու մարմնի համամասնություններին և անատոմիական կառուցվածքին: 15-րդ դարի իտալացի նկարիչները լուծում են նաև ուղղագիծ տարածության խնդիրը, որը հասունացել էր տրեչենտոյի արվեստում: Այս շրջանում նպատակաուղղված ուսումնասիրում էին անտիկ արվեստը, անտիկ փիլիսոփայությունը և գրականությունը:Անտիկ արվեստի ազդեցությունը զգացվում է նաև Միջնադարյան արվեստի ավանդույթներիմ մեջ, հատկապես քրիստոնեական արվեստում: Հեթանոսական և քրիստոնեական սյուժեները միաձուլվել,կերպարանափեխվել են`հաղորդելով բարդ բնավորություն Վերածննդի արվեստին: Կվադրոչենտոն կամ Վաղ Վերածնունդը դարձավ էքսպերիմենտալ փնտրտուքների ժամանակաշրջան: Եթե Պռոտոռենեսանսի ժամանակաշրջանում նկարիչը աշխատում էր , հիմնվելով իր ինտուիցիայի վրա, ապա Վաղ Վերածննդի ժամանակ  առաջին պլան դուրս եկավ ճշգրիտ գիտությունների իմացությունը: 15դարում հայտնվեցին մի ամբողջ շարք գիտական տրակտատներ արվեստի մասին:
Բարձր վերածնունդ
Բարձր Վերածնունդը վերաբերվել է իտալական պետություններում գեղարվեստական արտադրանքի 30-ամյա ժամանակաշրջանին գլխավորապես Հռոմում՝ պապական պետությունում։ Բարձր Վերածննդի հայտնի ստեղծագործություններ են Լեոնարդո դա Վինչիի, Միքելանջելոnյի և Ռաֆայելի գեղանկարները։ Միքելանջելոյի և Ռաֆայելի նկարները, ինչպես կարծում են որոշ գիտնականներ, օրինակ, Ստեփան Ֆրեդբերգը, Բարձր Վերածննդի գեղանկարչության բարձրակետն են իրենց մասշտաբների ամբիցիոզությամբ, բովանդակային կառուցվածքի բարդությամբ, մարդկային ֆիգուրաներով, դասական մշակույթից դեկորատիվ հղումներով, որը կարող է դիտվել խորհրդանշական Բարձր Վերածննդի գեղանկարչության մեջ։ Վերջին տարիներին արվեստաբանները բնութագրում են Բարձր Վերածնունդը որպես շարժում այդ ժամանակի մեջ՝ ի տարբերություն 15-16-րդ դարերի արվեստի հանդեպ եղած փորձարարական մոտեցումների։ Շարժումը բնութագրվում է որպես պահպանողական, քանի որ արտացոլում է նոր դիրքորոշումներ։
Ուշ վերածնունդ

1527 թ.–ին կայսերական զորքերի կողմից Հռոմը կողոպտվելուց հետո իտալական Վերածնունդը հայտնվում է ճգնաժամի մեջ։ Ռաֆայելի ուշ արվեստում արդեն իսկ նկատվում է գեղարվեստական նոր գիծ՝ մաներիզմ: Այս շրջանին հատուկ են գծերի պրկվածությունը և կոտրատվածությունը, արտաքինի, հաճախ՝ մերկ, ձգվածությունը, անգամ ձևախախտությունը, դիրքերի լարվածությունը և անբնականությունը, անսովոր կամ արտասովոր տպավորությունները՝ կապված չափսերի, լուսավորության կամ հեռանկարի հետ, գունային խայթող գամմայի կիրառումը, հորինվածքի ծանրաբեռնվածությունը և այլն։ Մաներիզմի առաջին վարպետները՝ Պարմիջանինոն, Պոնտորմոն, Բրոնզինոն, ապրում և աշխատում էին Ֆլորենցիայում՝ Մեդիչի տան դուքսերի արքունիքում։ Ավելի ուշ մաներիստային նորաձևությունը տարածվեց ամբողջ Իտալիայով և դրա սահմաններից դուրս։ 1590-ականներին մաներիզմին փոխարինելու եկավ բարոկկոյի արվեստը անցումային փուլի Տինտորետտո և Էլ Գրեկո ներկայացուցիչների հետ մեկտեղ։

Երաժշտություն

Երաժշտությունն արվեստի տեսակ է, որի հիմքում ընկած են ձայնը և լռությունը։ Երաժշտության ընդհանուր տարրերն են ձայնի բարձրությունը, ռիթմը, դինամիկան և տեմբրի և կառուցվածքի երաժշտական հատկանիշները։ Երաժշտության ստեղծումը, կատարումը, նշանակությունը և նույնիսկ սահմանումը փոփոխվում է՝ կախված մշակույթից և սոցիալական կոնտեքստից։ Երաժշտությունը ունի մի շարք ձևեր՝ իմպրովիզացիոն երաժշտությունից մինչև ալեատորիկ ձևեր։ Երաժշտությունը բաժանվում է ժանրերի և ենթաժանրերի, չնայած որ բաժանված ճյուղերն ու նրանց միջև առկա փոխհարաբերությունները հաճախ ճկուն են, երբեմն կախված են անձնական մեկնաբանությունից և երբեմն հակասական։ Երաժշտությունը համարվում է կատարողական, գեղարվեստական և լսողական արվեստ: Կարելի է նաև առանձնացնել արտ երաժշտություն և ֆոլկ երաժշտություն։ Առկա է նաև խիստ կապ երաժշտության և մաթեմատիկայի միջև։ Երաժշտությունը կարող է կատարվել և ունկնդրվել, այն կարող է դրամատիկ գործի կամ ֆիլմի մաս լինել, կամ կարող է ձայնագրվել։ Տարբեր մշակույթներ կրողների համար երաժշտությունը ապրելակերպի կարևոր ձև է։

Երաժշտության ազդեցությունը մարդկանց վրա

Երաժշտության ազդեցությունը բացահայտելու համար կատարվել են բազմաթիվ գիտափորձեր: Ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներում ռազմագերիների վրա իրականացնում էին փորձարկումներ, որոնք հնարավորություն տվեցին բացահայտել, որ երաժշտության որոշակի հաճախականության և բարձրության պայմաններում, պարզունակ, միօրինակ բաբախման ռիթմերը մարդկանց վրա թողնում են հիպնոսացնող ազդեցություն, որոշակի տիպի երաժշտություն կարող է մարդու մոտ առաջացնել խուճապ, վտանգի չհիմնավորված զգացողություն, մղել անտրամաբանական քայլերի, զանգվածների դեպքում կարող է առաջացնել մասսայական հիստերիա, մղել բռնությունների:
Երաժշտության բուժիչ ուժի մասին գրել են Պլատոնը, Արիստոտելը, Պյութագորասը, Պիֆագորը և ուրիշներ: Ավիցեննան երաժշտության միջոցով բուժում էր հոգեկան հիվանդներին, Հիպոկրատը` անքնությամբ և էպիլեպսիայով տառապողներին, Էսկուլապը` հուզական խանգարումներ ունեցողներին, իսկ Հալենը խորհուրդ էր տալիս այն օգտագործել որպես օձի կծածի դեմ հակաթույն: Հին Չինաստանում էլ բժիշկները կարծում էին, որ երաժշտությամբ կարելի է բուժել ցանկացած հիվանդություն, նրանք անգամ երաժշտական դեղատոմսեր էին դուրս գրում այս կամ այն հիվանդ օրգանի համար: Դեռևս Ք. ա. 3-րդ դարում Պարթևական տերության մեջ գոյություն ուներ հատուկ երաժշտական-բժշկական կենտրոն: Այսօր երաժշտական թերապիան լայնորեն տարածված է ամբողջ Արևմտյան Եվրոպայում և Ամերիկայում:



Երաժշտության միջոցով կարելի է նաև սպանել մարդուն: Արևմուտքում գոյություն ուներ մահապատժի մի տեսակ, որն իրականացվում էր առանց ընդհատումների, բարձր, աններդաշնակ երաժշտության միջոցով: Այն ճնշում և քայքայում էր օրգանիզմը` ազդելով քնի վրա: Արդյունքում` մարդը հասնում էր խելագարության և մահանում:




Մարիաչի

Մարիաչին մեքսիկական ազգային երաժշտության ամենատարածված ժանրերից մեկն է, որը հանդիսանում է ավանդական և ժամանակակից մեքսիկական մշակույթի անբաժան մասը: Այն մեծ համբավ է ձեռք բերել Լատինական Ամերիկայի և Իսպանիայի շատ տարածաշրջաններում, ինչպես նաև ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում, որտեղ շատ մեքսիկացիներ են ապրում: Մարիաչին ձևավորվել է իսպանական ազգային երաժշտության՝ Անդալուսիայի հիման վրա՝ միջերկրածովյան ժողովուրդների և հնդկացի կատարողների երաժշտության ազդեցությամբ: Մարիաչիի ծննդավայր է համարվում Մեքսիկայի Խալիսկո նահանգը:
Որպես կանոն, մարիաչիի անսամբլը ներառում է իր մեջ 3-ից 12 կատարող: Ամենահաճախ օգտագործվող երաժշտական գործիքներն են կիթառը, կիթառռոնը, ալտը, ջութակը, շեփորը, իսկ ավելի հազվադեպ՝ տավիղը և ֆլեյտան: Հաճախ է օգտագործվում նաև ակորդեոնը, որը, սակայն ազգային մեքսիկական գործիք չի համարվում: Չնայած տարածված կարծիքին, մեքսիկական երաժշտության մեջ մարիաչին առանձին ուղղություն չի համարվում: Մարիաչիներն ամենատարբեր ոճերի երգեր են կատարում, ինչպիսիք են խալիսյենսեսը (Խալիսկո նահանգի երգերը), կոռռիդոսը (պատմական թեմաներով երգերը), ռանչերասը (հյուսիսամերիկյան քանթրի երաժշտության նախատիպը), ուապանգոսը (Ուաստեկ տարածաշրջանի երգերը), բոլերոսը (իսպանական պարի տեսակ), ինչպես նաև մեքսիկական վալսեր: Այդ պատճառով ժանրը ցանկալի է անվանել «ազգային մեքսիկական երաժշտություն»:
Առաջին մարիաչիները` Նայարիթ նահանգի գյուղացիների նման, հագնում էին մեծ բամբակյա ծածկոցներ և կրում ծղոտե սոմբրերո: 20-րդ դարի սկզբում գյուղական հագուստը փոխարինվեց հարուստ հողատերերի ավանդական մեքսիկական զգեստներով, գեղեցկության համար՝ ասեղնագործություններով և նախշերով զարդարված: Զգեստներում գերակշռում էին սև և սպիտակ գույները: Երգերը կատարվում են պանդոկներում բազմաքանակ հաճախորդների համար, ովքեր հաճախ միանում են մարիաչիներին, կամ ինքներն են կատարում: Կատարողները սովորաբար հագնում են վառ գույներով ազգային զգեստներ՝ չառռոներ և սոմբրերո գլխարկներ են կրում: Մեքսիկայի բազմաթիվ փոքր քաղաքներում, հատկապես՝ Տեկիլա քաղաքում, տարածված են խոշոր և մանր փողոցային պանդոկները, որտեղ ընդունված է մատուցել տեկիլա և մարիաչի կատարել:


Աղբյուրները՝ 1, 2, 3

Ուշադրություն և հիշողություն

Ուշադրության նկարագիր

Ուշադրությունը մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն ու կենտրոնացվածությունն է դեպի որոշակի առարկաները, երևույթնորը, որոնք անձի համար ունեն նշանակություն:
Ուշադրության առանձնահատկությունները
  1.  Կենտրոնացում: Արտահայտում է ուշադրության կենտրոնացվածության աստիճանը տվյալ առարկայի վրա:
   2.     Ծավալ: Արտահայտում թ առարկաների, օբյեկտների այն քանակը, որոնք միաժամանակ կարող են ընդգրկված լինել ուշադրության ոլորտում և ընկալվել: Կանանց ուշադրության ծավալն ավելի մեծ է, քան տղամարդկանցը:
     3.     Տեղափոխելիություն: Մարդը գիտակցաբար իր ուշադրությունը մի օբյեկտից տեղափոխում է մեկ այլ օբյեկտի վրա:
   4.     Բաշխում: Միաժամանակ մի քանի օբյեկտներ ուշադրության ոլորտում պահելու և մի քանի գործ կատարելու հնարավորությունն է: Դա հնարավոր է իրականացնել, եթե որոշ գործողություններ ավտոմատացված են:
5.     Կայունություն: Արտահայտում է օբյեկտի վրա ուշադրության կենտրոնացվածության տևականությունը:
6.     Ցրվածություն: Ուշադրությունը տևականորեն որևէ օբյեկտի վրա կենտրոնացնելու անկարողությունն է:

Ուշադրության տեսակները

1. Արտաքին: Մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն է դեպի արտաքին աշխարհի առարկաները:
2. Ներքին: Մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն է դեպի սեփական ներաշխարհի բովանդակությունը:
3.  Ոչ կամածին: Մարդն ինքնաբերաբար, իր կամքից անկախ ուշադրություն է դարձնում որևէ երևույթի վրա:
4. Կամածին: Մարդը, ունենալով կոնկրետ նպատակ, կամքի լարումով հոգեկան գործունեությունն ուղղում է որևէ առարկայի կամ երևույթի վրա:
5. Հետկամածին: Ծնվում է որպես կամածին ուշադրություն, ապա հետաքրքրության առաջացման շնորհիվ դառնում ոչ կամածին:

Հիշողություն

Հիշողությունը մարդու փորձի մտապահումը, պահպանումը և հետագա վերարտադրումն է: Մարդու հիշողությունն իրենից բարդ երևույթ է ներկայացնում: Այն ունի մի շարք գործընթացներ, հոգեբանական առանձնահատկություններ: Հիշողությունն ընկած է մյուս հոգեկան գործընթացների հիմքում:
Ըստ ծագման հիշողությունը լինում է`
ֆիլոգենետիկական, որը ներառում է ժառանգական մեխանիզմների միջոցով ծնողների կողմից ստացված ինֆորմացիան: Այն դրսևորվում է անպայման ռեֆլեքսների և դրանց զուգորդությունների՝ բնազդային գործողությունների ձևով:
Օնտոգենետիկական հիշողությունը կազմում է մարդու անհատական զարգացման ընթացքում ձեռք բերած ինֆորմացիան:
Ըստ մարդու գործունեության նպատակի հիշողությունը լինում է՝
Ոչ կամածին հիշողության դեպքում մարդն իր առջև նպատակ չի դնում ընկալածը պահպանելու և վերարտադրելու համար:
Կամածին հիշողության դեպքում մարդն իր առջև նպատակ է դնում ընկալվածը պահպանելու և վերարտադրելու: Մարդու կյանքի առաջին տարիներին գիտելիքների, կենսափորձի կուտակման և վարքի իրագործման հիմնական մեխանիզմը ոչ կամածին է: Վաղ մանկության տարիներին երեխան իր առջև չի կարող գիտակցորեն շրջապատի երևույթները կամ մեծահասակների խոսքը մտապահելու և անհրաժեշտության դեպքում վերարտադրելու խնդիր դնել: Տարիքի մեծացման հետ զուգընթաց քանի գնում մեծանում է կամածին հիշողության դերը:
Ըստ հոգեկանում ընկալված ինֆորմացիայի պահպանման տևողության առանձնացվում են՝
Կարճատև հիշողություն - ինֆորմացիան մեկ անգամ ընկալելուց հետո մտքում պահելու և վերարտադրելու երևույթն է: Ընկալումից մինչև վերրտադրության ավարտը տևում է մի քանի վայրկյան:
Երկարատև, տևական, երկարաժամկետ հիշողության դեպքում ընկալված ինֆորմացիան պահվում  շատ երկար՝ կրկնելոը և վերարտադրելու շնորհիվ:
Օպերատիվ հիշողություն, որն ընկած է կարճատև և երկարատև մակարդակների միջև: Դրանց օգնությամբ ապահովվում է մարդու ընթացիկ գործունեությունը, այդ գործության մեջ մտնող գործողությունների և գործառնությունների կատարումը:
Ըստ մտապահվող նյութի բնույթի լինում է՝
Շարժողական հիշողությունը, որն անհատի կողմից իր իսկ կատարած շարժումներն ու դրանց համակարգերը մտապահելու, պահպանելու և վերարտադրելու երևույթն է:
Պատկերավոր հիշողություն դեպքում ինֆորմացիան մտապահվում և վորարտադրվում է մտապատկերների միջոցով- տեսողական, հոտառական, լսողական…:
Հուզական հիշողությունը հույզերի ու հուզական վիճակների մտապահումն ու վերարտադրումն է:
Խոսքային տրամաբանական կամ սիմվոլիկ հիշողությունը բառերի, հասկացությունների ձևով արտահայտված ինֆորմացիայիմտապահումն ու վերարտադրումն է:

Աղբյուրները՝ 1, 2

Կոնֆլիկտների հոգեբանական բնութագիրը


   Կոնֆլիկտը հակադարծ միտումների, ձգտումների, դրդապատճառների բախում է, որի հետևանքով անձն ապրում է խնդրահարույց իրավիճակ: Կոնֆլիկտկի կողմնակիցներ են համարվում այն սուբյեկտները, ովքեր մտնում են փոխհարաբերության մեջ կամ բացահայտ, երբեմն էլ թաքուն հովանավորում են կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերին: Կոնֆլիկտի առարկան այն է, ինչի պատճառով կոնֆլիկտն առաջացել է: Կոնֆլիկտի դրդապատճառներ են դիտվում ներքին այն ուժերը, որոնք անձանց դրդում են սոցիալական փոխհարաբերության, կոնֆլիկտայնության: Կոնֆլիկտող կողմերի տեսակետներ են հանդիսանում այն բաները, որոնց մասին կողմերը հայտնում են իրար բախման կամ բանակցությունների ընթացքում: Կոնֆլիկտայնությունն արտահայտվում է անձի՝ կոնֆլիկտային վարք հանդես բերելու, այլ մարդկանց հետ հակասությունների մեջ մտնելու անձի ներքին պատրաստականության մեջ:
   Կոնֆլիկտների ծագման մեջ կարևոր դեր ունեն կոնֆլիկտածին գործոնները, որոնք հանգեցնում են կոնֆլիկտի ծագմանը և զարգացմանը: Առանձնանում են կոնֆլիկտածին գործոնների 3 տեսակ. Առավելության հասնելու ձգտում, ագրեսիվության դրսևորում, էգոիզմի դրսևորում:
     Տարբերում են կոնֆլիկտի 2 տեսակ. Ներքին, որն առաջ է գալիս նույն անձի հոգեկանում, և արտաքին, որը վերաբերում է 2 և ավելի տարբեր անձանց ցանկությունների կամ նպատակների բախմանը՝ դրանց անհամատեղելիության պատճառով: Այն կոնֆլիկտները, որոնք նպաստում են հիմնավորված լուծումներ գտնելուն և փոխհարաբերությունների նորմալ զարգացմանը, կոչվում են կառուցողական, իսկ նրանք, որոնք խոչընդոտում են այդ գործընթացին՝ ապակառուցողական:

Մարդկային փոխհարաբերությունների հոգեբանություն

   Կոնֆլիկտների դեպքում նկատվում են մարդկային փոխհարաբերության հետևյալ ձևերը.
1. Զիջողականության դեպքում անձը փորձում է խուսափել կոնֆլիկտից: Այս դեպքում խուսափման պատճառը այլ է: Անձը, ընտրելով զիջողական ռազմավարությունը, զոհաբերում է սեփական հետաքրքրությունները՝ հօգուտ մրցակցի:
2. Հանդուրժողականության դեպքում մարդը կոնֆլիկտային իրավիճակում դրսևորում է համբերատարություն, խուսափում է ագրեսիայի վտանգավոր ձևերին դիմելու անհրաժեշտությունից: Այն պայմանավորված է անձի խառնվածքով, պահանջմունքների բավարարվածության մակարդակով, բնավորությամբ և այլն:
3. Կոնֆորմիզմը հոգեբանական այն երևույթն է, երբ կոնֆլիկտի առկայության դեպքում անձը գիտակցորեն կամ ենթագիտակցորեն ձգտում է ընդունել խմբի տեսակետը, հարմարվում է ուրիշների կարծիքին:

Կոնֆլիկտների նախնական և հաղթահարման ուղիները

   Կոնֆլիկտը ղեկավարելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
1. Կոնֆլիկտի կանխատեսում: Օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմանների, մարդկանց փոխգործակցության, ինչպես նաև անհատական հոգեբանական առանձնահատկությունների ուսումնասիրում:
2. Կոնֆլիկտի կանխարգելում: Սա սուբյեկտի կառավարման գործունեության տեսակ է, որն ուղղված է կոնֆիկտի ծագմանը խոչընդոտելուն: Այն իրականացվում է կանխատեսման հիման վրա: Այստեղ գործունեությունն ուղղվում է կոնֆլիկտոգենի չեզոքացմանը:
3. Կոնֆլիկտի կարգավորում: Սա սուբյեկտի այնպիսի գործունեություն է, որն ուղղված է կոնֆլիկտի թուլացմանը, սահմանափակմանը, մարմանը:
4. Կոնֆլիկտի լուծում: Սա սուբյեկտի այնպիսի գործունեություն է, որն ուղղված է կոնֆլիկտի ավարտին:



Ընտանքի տեսակները և գործառույթները
ա) ամուսնություն և ընտանիք
Ամուսնությունը տղամարդու և կնոջ՝ պատմականորեն ձևավորված, հասարակության կարգավորվող հարաբերությունների ձև է, որի գլխավոր նպատակն ընտանիք ստեղծելն է և որով սահմանվում են ամուսինների իրավունքներն ու պարտականությունները միմյանց, զավակների և հասարակության նկատմամբ։
Ընտանքն ամուսնության, ազգակցության կամ որդեգրման վրա հիմնված մարդկանց փոքր խումբ, որն ապրում է մի հարկի տակ և վարում է ընդհանուր տնտեսություն: Ընտանիքի անդամները սովորաբար միմյանց հետ կապված են զգացմունքային կապերով, միմյանց նկատմամբ զգում են փոխադարձ պատասխանատվություն:
Ընտանիքը դասակարգվում է ըստ ֆունկցիաների և ըստ կառուցվածքի:
1. Էնդոգամիա կամ էկզոգամիա - Էնդոգամիան միևնույն սոցիալական շերտի միջև ամուսնությունն է, իսկ էկզոգամիան` հասարակության տարբեր շերտերի միջև ամուսնությունը:

2. Պոլիգամիա, մոնոգամիա և հերթափոխվող մոնոգամիա - Պոլիգամիան բազմամուսնությունն է, իսկ պոլիգիմիան՝ բազմակնությունը: Մոնոգամիան մենամուսնությունն է` մեկ կին, մեկ տղամարդ, իսկ հերթափոխվող մոնոգամիան, երբ կոնկրետ ժամանակաշրջանում կինը, կամ տղամարդը ապրում է մեկի հետ, հետո ամուսնալուծվում և նորից ամուսնանում:

3. Ավանդական հայրիշխանություն, ավանդական մայրիշխանություն, նեոհայրիշխանություն, նեոմայրիշխանություն և էգալիտար ընտանիք:
Ավանդական հայրիշխանությունը հին ավանդական ընտանիքն է, որտեղ ընտանիքի գլուխը ամենամեծ տղամարդն է, իսկ ավանդական մայրիշխանությունը, երբ ընտանիքի ամենամեծ գլուխը ամենամեծ կինն է:
Նեոհայրիշխանությունը, երբ տղամարդն իր վար է կրում բոլոր տնտեսական խնդիրները, մշակում է ընտանիքի հեռանկարային պլանը, իսկ կինը լուծում է կոնկրետ մասնավոր խնդիրներ և ապահովում ընտանիքի բարոյահոգեբանական կայունությունը, իսկ նեոմայրիշխանությունը, երբ այդ ամենը անում է կինը:
Էգալիտար է կոչվում այն ընտանիքը, որտեղ բոլորի իրավունքները հավասար են:

4. Լրիվ ընտանիք, կիսատ և ֆունկցիաների առումով կիսատ ընտանիք:
Լրիվ ընտանիքի մոդելն արդեն իսկ պարզ է, իսկ երկրորդ խմբի ֆունկցիաների առումով ընտանիքի տեսակներն են` նորմալ, բարենպաստ, անբարենպաստ և այն ընտանիքները, երբ ամուսինները ամուսնական կյանքով բավարարված են կամ որևէ մեկը բավարարված չէ:
Ճգնաժամային ընտանիքում հետաքրքրությունների և պահանջմունքների հակադրությունները կրում են սուր բնույթ: Այն ներառում է ընտանիքի կենսագործունեության կարևորագույն ոլորտը, այսինքն` կոնֆլիկտի համար ազդակ կարող են դառնալ բոլոր վերոհիշյալ պատճառները: Ամուսինները զբաղեցնում են անհանդուրժողական, աններողամիտ, և նույնիսկ թշնամական դիրք մեկը մյուսի նկատմամբ, չհամաձայնվելով ոչ մի զիջման: Ճգնաժամային ամուսնական միությունների թվին կարելի է դասել նաև այն ընտանիքները, որոնք քայքայվում են, կամ գտնվում են փլուզման եզրին: 
Կոնֆլիկտային ընտանիքում ամուսինների միջև առկա են մշտական ոլորտներ, որոնցում իրենց հետաքրքրությունները բախվում են, առաջ բերելով ուժեղ և շարունակական բացասական հուզական վիճակներ: Սակայն ամուսնությունը կարող է պահպանվել ուրիշ գործոնների շնորհիվ, ինչպես նաև զիջումների և կոնֆլիկտների փոխզիջումային լուծումների միջոցով:
Պրոբլեմային ընտանիքին բնորոշ են դժվարությունների տևական գոյությունը, որն ընդունակ է զգալի հարված հասցնել ամուսնության կայունությանը: Այսպիսի ընտանիքներում հավանական է փոխհարաբերությունների սրացում, ամուսիններից մեկի, կամ երկուսի մոտ էլ հոգեկան խանգարումների դրսևորում:
Նևրոտիկ ընտանիքում հիմնական դերն է խաղում այն գործոնների կուտակումը, որոնք հանգեցնում են հոգեբանական դժվարությունների: Ամուսինների մոտ նկատվում է բարձր տագնապայնություն, քնի խանգարում, ցանկացած առիթով հուզական դրսևորումներ, բարձր ագրեսիվություն և այլն: Ամուսինների կոնֆլիկտային վարքը կարող է դրսևորվել գաղտնի, քողարկված և բաց ակնհայտ ձևերով: 
բ) Ժամանակակից ընտանիքի տեսակները
1. Միջուկային ընտանիք
Միջուկային կամ նուկլեար տիպը ամենատարածվածն է: Այն բաղկացած է ամուսինների մեկ զույգից` երեխաներով կամ առանց երեխաների: Նուկլեար ընտանքիը կարող է լինել նաև լրիվ կամ ոչ լրիվ` բաղկացած մեկ ծնողից և երեխաներից: Ընտանքիը դառնում է ոչ լրիվ ամուսնալուծության, այրիանալու, միայնակ մայրության հետևանքով:

2. Ընդլայնված ընտանիք
Ընտանիքի այս տեսակի կազմում, բացի ամուսիններից և նրանց երեխաներից, մտնում են նաև պապը, տատը և այլ հարազատներ: Ընդլայնված ընտանիքի տեսակ կարող է լինել նաև, երբ երկու միջուկային ընտանիքներ միասին են ապրում:
գ) Ժամանակակից ընտանիքի գործառույթները
1. Վերարտադրողական - երբ ընտանիքում ծնվում են նոր մարդիկ՝ ապահովելով սերնդի վերարտադրությունը և մարդկության գոյությունը:
2. Տնտեսական - երբ ընտանիքը՝ որպես տնտեսական միավոր, վաստակում է կենսական միջոցներ և ծախսում՝ ապահովելով իր նյութական բարեկեցությունը: Նախկինում տնտեսական գործառույթը հիմնականում ապահովում էր տղամարդը, իսկ ներկայումս այն բաշխվում է ընտանիքի տարբեր անդամների միջև:
3. Սոցիալականացման, դաստիարակչական - դրա շնորհիվ երեխան ընկալում է նախորդ սերունդների փորձը, հասարակության մեջ վարքի նորմերն ու կանոնները: Ընտանիքն այն միջավայրն է, որտեղ աճում ու զարգանում է երեխան, ուստի նաև այստեղ են առաջին դպրոցն ու ուսուցիչները, որտեղ և ում օգությամբ նա սովորում է ապրել:
4. Հաղորդակցական - երբ ընտանիքի անդամները շփվում են միմյանց հետ, զգացմունքներ, մտքեր և տեղեկություններ են փոխանակում, փոխազդում են՝ նպաստելով միմյանց զարգացմանը, անձնային, հոգեբանական վերափոխումներին:


Ամերիկացի հոգեբան Հարլիի կողմից առաջ քաշված հինգ պահանջմունքները, որոնք ակնկալում են կանայք և տղամարդիկ։
Ամերիկացի հոգեբան Ու. Ֆ. Հարլին առանձնացնում է տղամարդկանց և կանանց հինգական հիմնական պահանջմունքներ, որոնց բավարարումն ապահովում է ամուսնության կայունությունը, իսկ անբավարարվածությունը հանգեցնում է կոնֆլիկտի` ընդհուպ ամուսնալուծության:

Տղամարդկանց հինգ հիմնական պահանջմունքներն ամուսնության ոլորտում.
1) սեռական բավարարվածություն,
2) հանգստի ուղեկից,
3) հմայիչ կին,
4) տնային տնտեսության վարում,
5) հիացմունք:
Կանանց հինգ հիմնական պահանջմունքներն ամուսնության ոլորտում.
1) քնքշություն,
2) խոսելու, զրուցելու հնարավորություն,
3) ազնվություն և անկեղծություն,
4) ֆինանսական աջակցություն,
5) ընտանիքին նվիրվածություն
Աղբյուրները՝ 1, 2, 3, 4

Հոգեբանական խառնվածքներ

Սանգվինիկ

Բարձր ռեակտիվություն։ Աննշան առիթի դեպքում քրքջում է։ Գոյություն չունեցող փաստն անգամ կարող է ուժեղ ջղայնացնել։ Աշխույժ և մեծ եռանդով արձագանքում է այն ամենին, ինչը գրավում է ուշադրությունը։ Ըստ դեմքի արտահայտության՝ կարելի է կռահել, ինչպիսին է նրա տրամադրությունը, վերաբերմունքը առարկայի կամ մարդու նկատմամբ։ Արագ կենտրոնացնում է ուշադրությունը։ Ցածր զգայունություն (սենզիտիվություն)։
Զգայունության բարձր շեմ։ Շատ ցածր ձայներ և լուսային գրգիռներ չի նկատում։ Բարձր ակտիվություն։ Շատ աշխույժ, էներգիայով լի և աշխատունակ է։ Դասի ժամանակ հաճախ ձեռք է բարձրացնում, կարող է երկար աշխատել և չհոգնել, եռանդով սկսում է նոր գործը։ Ակտիվություն և ռեակտիվությունը հավասարակշռված են. նրան հեշտ է կարգի հրավիրել, կարգապահ դարձնել։ Նա լավ է տիրապետում իր զգացմունքներին և ինքնաբերական ռեակցիաներին։
Շարժումները արագընթաց են, խոսքի տեմպը բարձր, արագ ներգրավվում է նոր գործունեության մեջ։ Մտքի արագություն և հնարամտություն։ Բարձր պլաստիկություն։ Զգացմունքները, տրամադրությունը, հետաքրքրություններն ու ձգտումները շատ փոփոխական են։ Հեշտությամբ ընկերանում է նոր մարդկանց հետ և ընտելանում պահանջներին ու իրադրությանը։
Արագ է անցումը մի աշխատանքից մյուսին։ Էքստրովերտիվ տիպ է։ Մեծ մասամբ արձագանքում է արտաքին տպավորություններին, քան թե անցյալի ու ապագայի մասին պատկերներին։
Ուժեղ, հավասարակշռված, շարժուն։
Խոլերիկ

Ինչպես և սանգվինիկը, առանձնացվում է սակավ զգայունությամբ, բարձր ռեակտիվությամբ և ակտիվությամբ։ Բարձր ռեակտիվությունը իշխում է ակտիվության վրա։ Այդ պատճառով էլ անսանձելի, անհամբերատար, անզուսպ և ջղային է։ Սակավ պլաստիկություն ունի, բայց ավելի ռեգիդություն, քան թե սանգիվինիկը։ Այստեղից՝ ձգտումների ու հետաքրքրությունների մեծ կայունություն, բարձր համառություն, ուշադրության փոխանցման դժվարություններ։
Արագ հոգեկան տեմպ։
Ուժեղ, անհավասարակշռված, իներտ (անտարբեր)։

Ֆլեգմատիկ

Ցածր զգայունություն։ Սակավ հուզվածություն։ Դժվար է զվարճացնելը, ջղայնացնելը կամ տխրեցնելը։ Երբ դասարանում բոլորը ուրախ ծիծաղում են ինչ-որ առիթով, նա մնում է անդրդվելի։ Սեծ անախորժությունների դեպքում մնում է անվրդով, հանգիստ։ Դիմախաղը աղքատ Է։ Շարժումները արտահայտիչ չեն։ Աշխույժ է, առանձնացվում է իր աշխատասիրությամբ։ Բարձր ակտիվությունը զգալիորեն գերիշխում է ցածր ռեակտիվության վրա։
Առանձնացվում է համբերատարությամբ, զսպվածությամբ, ինքնատիրապետմամբ։ Շարժումների և խոսքի ցածր տեմպ, հնարամիտ չէ։ Ռեգիդ է։ Դժվարությամբ է փոխանցում ուշադրությունը։ Դժվարությամբ է հարմարվում նոր իրադրությանը և վերակառուցում հմտություններն ու սովորությունները։ Ինտրովերտիվ տիպ է։ Դժվարությամբ է մտերմանում նոր մարդկանց հետ, դժվարությամբ արձագանքում արտաքին տպավորություններին։
Ուժեղ, հավասարակշռված, իներտ։


Մելանխոլիկ

Բարձր զգայունություն։ Բարձր զգայունակություն, դյուրազգացություն (զգացությունների ցածր շեմեր)։ Աննշան առիթը կարող է արցունքներ առաջացնել աչքերում։ Չափից դուրս խոցելի, խռովկան է։ Հիվանդագին զգայուն է։ Ցածր ռեակտիվունակություն։ Դիմախաղն ու շարժումները արտահայտիչ չեն։ Ցածրաձայն է։ Շարժումները աղքատ են։ Լացում է կամացուկ։ Հանգիստ ծիծաղում է և հազվագյուտ է ծիծաղում բարձր։ Ցածր ակտիվություն ունի։ Հազվագյուտ է բարձրացնում ձեռքը դասերին, անվստահ է իր ուժերի վրա, ամաչկոտ է, աննշան դժվարությունը թևաթափ է անում, աշխույժ չէ, համառ, հաստատակամ չէ, շուտ է հոգնում, սակավ աշխատունակ է։ Ուշադրությունը հեշտությամբ շեղում է և անկայուն է։
Հոգեկան տեմպը դանդաղ է։ Ոեգիդ է։ Ինտրովերտիվ տիպ է։ Թույլ։

· Իմ մեջ համատեղված է հոգեբանական խառնվածքի 3 տիպ՝ ֆլեգմատիկ, սանգվինիկ և մելանխոլիկ:
Ես հաճախ եմ էմոցիաներ արտահայտում, ինձ կարելի է հեշտությամբ ծիծաղեցնել, կամ բարկացնել, սակայն նեղացնել չի ստացվի: Հիմնականում ալարկոտ եմ, կարող եմ երկար ժամանակ աչինչ չանել, շուտ եմ հոգնում: Հաճախ եմ շեղվում աննշան բաների վրա, մոռանալով բուն գործիս մասին: Դիմախաղս ու շարժումներս արտահայտիչ են: Համբերատար եմ և կարողանում եմ տիրապետել ինքս ինձ տարբեր իրավիճակներում: Ինձ լավ չեմ զգում նոր շրջապատում, չեմ սիրում նոր բաներ փորձել: Սակայն ընկերական շրջապատում շատ աշխույժ և ակտիվ եմ:



· Գայանեն սանգվինիկ խառնվածքի տեր է:
Նա շատ ակտիվ է և աշխատունակ: Չի կարողանում նստել նույն տեղում և անընդհատ շարժման մեջ է: Կարող է երկար աշպատել և չհոգնել: Դիմախաղը և շարժումները շոտ արտահայտիչ են: Դժվարությամբ է հարմարվում շրջապատող մարդկանց կարծիքներին, ինչի պատճառով նրան շատ դժվար է ինչ-որ բան ստիպել, կամ համոզել: Գայանեն այնքան էլ լավ չէ տիրապետում իր զգացմունքներին և ինքնաբերական ռեակցիաներին։ Նրան շատ հեշտ է ծիծաղեցնելը, բարկացնելը, կամ տխրեցնելը: Նրա տրամադրությունը, հետաքրքրությունները շատ փոփոխական են: Հեշտությամբ է հարմարվում նոր միջավայրին և ընկերանում նոր մարդկանց հետ:

Աղբյուրը՝ doctors.am
Հայկական տարազ

Տարազը տարբեր ժողովուրդներին, երկրներին, կամ տարածաշրջաններին բնորոշ հագուստն է: Այն պայմանավորվում է տվյալ երկրի կլիմայով, ժողովրդի մշակույթով և բնական արտադրանքով: Հնում տարազը եղել է ժողովուրդների և ռասաների տարբերակիչ:
Հայկական տարազի մեջ գերակշռում են չորս տարերքի գույները, որոնք XIV դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ՝ արտահայտում են երկրի սևությունը, ջրի սպիատկությունը, օդի կարմիրը և հրո դեղինը: Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն:
Այն կազմված էր ներքնազգեստից, վերնազգեստից և գլխի հարմարանքից, ներառում է ինչպես հագուստը, գլխանոցը, այնպես էլ դրանց ածանցվող արդուզարդը, ինչպես ժողովուրդն է ասում՝ հագուստ-կապուստը: Հայկական տարազը շատ բազմաբնույթ է: Մեկ համահայկական տարազ չկա: Հայաստանի ամեն մի նահանգ աչքի էր ընկնում միայն իրեն յուրահատուկ տարազով, այդ նահանգի յուրաքանչյուր գավառ միայն իրեն բնորոշ զարդանախշերով, գավառի  յուրաքանչյուր ընտանիք, այդ ընրանիքի յուրաքանչյուր աղջիկ իր տարազի յուրահատկությամբ տարբերվում էր մյուսից: Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարազները հիմնականում տարբերվում են նրանով, որ Արևմտյան Հայաստանում տարազը աչքի էր ընկնում առավել ճոխությամբ, ավելի հարուստ էր ոսկեթել և արծաթաթել  ասեղնագործություններով: Այնտեղ կնոջ տարազի պարտադիր մասն էր գոգնոցը, որը տարբեր շրջաններում յուրահատուկ տեսք ուներ:
Գուլպան և ոտնամանը հայոց տարազի անբաժան մասն  են կազմել, որոնք նաև պաշտպանել են ցրտից: Ուրարտական շրջանում կրել են երկայնակի կամ լայնակի գծանախշերով, երկրաչափական, մարդակերպ, թռչնաձև, շրջանաձև , քառանկյունաձև, խաչաձև նախշերով գուլպաներ: Կին թե տղամարդ հագել են կաշվե սրածայր ոտնաման՝ տրեխ:
Տարազի կարևոր բաղադրիչ է կազմել զարդը, որն արտահայտել է կրողի գեղագիտական նախասիրությունը: Զարդերի հատուկ խումբ են կազմել հմայելի պարագաները՝ աչքուլունք, հուռութ, խաչեր: Կիրառել են հիվանդություններ բուժելու նպատակով՝ հմայական, ծիսական աղոթքների ուղեկցությամբ:
Թեև Արևմտյան և Արևելյան Հայաստանում  հայ ավանդական զարդարանքի պարագաները տարբերվել են, բայց ունեցել են որոշ ընդհանրություններ՝ գույնի, ձևի, իմաստաբանության առումով:
Այժմ ՀՀ պատմության թանգարանում առկա է առանձին բաժին, որտեղ ներկայացված են 18-19-րդ դարերի շուրջ 200 տեսակի հայկական տարազներ, տարազի, զարդաքանդակի առանձին մասեր, զարդանքի առարկաներ ու զարդեր, ասեղնագործության նմուշներ:

Ի՞նչ է գեղեցկությունը

Յուրաքանչյուր մարդ գեղեցկությունը յուրովի է ընկալում: Կարծում եմ, դա իրականում այն է, ինչ մենք սիրում ենք: Մեր սիրելի մարդիկ, իրերը, վայրերը, երևույթները մեզ համար ամեն ինչից գեղեցիկ են: Գեղեցկությունը հարաբերական հասկացություն է: Այն, ինչ ինձ համար գեղեցիկ չէ, գուցե գեղեցիկ է մեկ ուրիշի համար: Մեզ շրջապատող ամենագեղեցիկ մարդիկ կարող են մեկ ակնթարթում կորցնել իրենց ողջ հմայքը. մի սխալ արարք՝ և վերջ: Բայց կան մարդիկ, ովքեր ինչ էլ անեն, երբեք չեն կորցնի իրենց գեղեցկությունը մեր աչքերում. մեր ծնողները, ընտանիքի անդամները, հարազատ մարդիկ, լավ ընկերները, ովքեր առանձնահատուկ տեղ ունեն մեր կյանքում: Կա մի կերպար, ով կատարյալ է յուրաքանչյուրիս համար: Դա մայրն է: Բոլորիս համար էլ նա ամենագեղեցիկը, ամենախելացին, ամենաբարին, ամենա-ամենան է:
Կա «խաբուսիկ» գեղեցկություն հասկացությունը. որը մոլորեցնում է մեզ: Օրինակ ուտելիքը, որը չնայած իր արտաքին ախորժալի և կատարյալ տեսքին, կարող է հիասթափեցնել այնպես, որ էլ երբեք չուզենանք այն ուտել:
Մեր ժամանակներում թվում է, թե շատ հեշտ է մի քանի ժամում վերածվել գեղեցկության չափանիշի: Բայց մի՞թե արտաքին գեղեցկությունը բավական է մարդուն գեղեցիկ համարելու համար: Որոշ մարդիկ փոխում են իրենց արտաքինը՝ մոռանալով, որ գեղեցկությունը ոչ միայն տեսքն է, այլ նաև արարքները, խոսքերը, վերաբերմունքը, պահվածքը, բնավորությունը, խելքը: Լավագույն տարբերակը արտաքին և ներքին գեղեցկության համադրումն ու ներդաշնակությունն է:

Եվ թո՛ղ գեղեցկությունը փրկի աշխարհը, եթե կարող է:

Հին Հունական Դիցարան
Հունական դիցաբանությունը հին հույների առասպելաբանությունն ու դիցաբանությունն է, նրանց հավատալիքների, ծիսակատարությունների, աստվածների և աստվածությունների մասին բազմազան պատմությունների ամբողջությունը: Այն մեծ ազդեցություն է գործել հին աշխարհի մշակույթի վրա, սկիզբ է դրել մարդու, հերոսների, աստվածների վերաբերյալ շատ պատկերացումների:
Հունական առասպելների տարբեր սյուժեները առկա են հույն պատմիչների ու գրողների ստեղծագործություններում, իսկ հելլենիզմին նախորդող շրջանում ձևավորվում է դրանց հիման վրա սեփական այլաբանական առասպելներ ստեղծելու ավանդույթը: Հունական թատերգությունում (դրամատուրգիա) զարգանում և հետագա դրսևորում են ստանում շատ առսպելային պատումներ:
Հունական դիցարանի հնագույն աստվածները սերտ կապված են կրոնական հավատալիքների համահնդեվրոպական համակարգին: Հին հույների կրոնն իր դիցաբանական համակարգով կարելի է բաժանել հետևյալ փուլերի. կրետե-մինոսյան (30-15-րդ դդ); վաղնջական (15-11-րդ դդ), օլիմպիական (11-4-րդ դդ), հելլենիստական (3-1-րդ դդ):
Համաձայն առասպելի, հին հունական աստվածուհի Գեան (երկիր) ունեցավ իր առաջին որդուն՝ Ուրանոսին (երկինք) և ամուսնացավ նրա հետ։ Նրանք երկուսով ունեցան «Տիտան» աստվածներին։ Նրանց որդիներից մեկը՝ Քրոնոսը ամուսնացավ Հռեայի հետ և ունեցավ 6 հայտնի օլիմպիական աստվածներին՝ Զևսին, Հադեսին, Հեստիային , Դեմետրային, Հերային և Պոսեյդոնին։
Համարվում էր, որ աստվածների հայր Զևսը և նրա կին Հերան ղեկավարում են աստվածների ընտանիքը, որի տունը՝ պանթեոնը գտնվում է Հունաստանի հյուսիսային սահմանում գտնվող Օլիմպոս լեռան վրա։
Այդ ընտանիքի անդամներն էին Ապոլոն, Արտեմիս, Աթենաս Պալլաս, Արես, Պոսեյդոն, Հերմես, Դիոնիսոս, Դեմետրա, Պլուտոն և Պերսեփոնե աստվածներն ու աստվածուհիները։
Օլիմպիացիների ընտանիքը լրացնում էին բազմաթիվ տեղական աստվածությունները, սատիրները, ոգիները, նիմփերը, փերիներն ու մուսաները։ Հույներն այդ բոլորին կատարում էին զոհաբերություններ՝ հիմնականում կենդանիների տեսքով։
Չնայած նրան, որ աստվածներն օժտված էին քմահաճ բնավորությամբ, իսկ նրանցից ոմանք, ինչպես պատերազմի աստված Արեսն ու ծովի աստված Պոսեյդոնը, կարող էին լինել վրիժառու։ Հին հույների հավատալիքներում չկային ոչ սատանաներ և ոչ խավարի և մեղքի այլ ուժեր, որոնց սնում են մարդկանց խորքային վախերը։ Մարդու հիմնական արատ էր համարվում «ինքնաբավ հպարտությունը», որի համար սովորաբար պատիժ էր լինում աստվածների ցասումը։

Օլիմպոսի Աստվածները
Օլիմպոսի աստվածները հին հունական դիցաբանության մեջ երրորդ սերնդի աստվածներն են, Օլիմպոս սարի վրա բնակվող բարձրագույն էակները։ Ավանդաբար օլիմպիական աստվածները տասներկուսն են, թեև դրանց անվանացանկերը ոչ միշտ են համընկնում։ Հին հունական կրոնում, Տասներկու Օլիմպիացիները հունական դիցարանի հիմնական աստվածություներն են, սովորաբար դրանք են՝ Զևս, Հերա, Պոսեյդոն, Դեմետրա, Աթենաս, Ապոլլոն, Արես, Հեփեստոս, Հերմես, Արտեմիս, Աֆրոդիտե, և կամ Հեստիա ու Դիոնիսոս։
Զևսը հին հունական առասպելաբանությունում երկնքի, որոտի, ամպրոպի և կայծակի աստվածն է, աշխարհի տիրակալը։ «Աստվածների և մարդկանց Հայրը», ինչպես հայրը իշխում է ընտանիքում, այնպես էլ նա է իշխում Օլիմպոս լեռան բնակիչներին, ըստ հին հունական կրոնի։ Օլիմպոսի աստվածներից գլխավորը, Կրոնոսի և Հռեայի երրորդ որդին, ամենափոքր երեխան է և կրտսերն է իր եղբայրների ու քույրերի մեջ։ Աիդի, Հեստիայի, Դեմետրայի և Պոսեյդոնի եղբայրն է։ Զևսի կինը՝ Հերա աստվածուհին, նաև նրա քույրն է։

Հերան ամուսնության և ընտանիքի հովանավորն է, մայրության, բարոյական մաքրության սրբազան դիցուհին։ Քրոնոսի և Հռեայի երրորդ դուստրը, Զևսի կինը և քույրը։ Նաև Դեմետրայի, Հեստիայի, Աիդեսի և Պոսեյդոնի քույրը։ Համարվել է վրիժառու, խանդոտ և կռվարար կին: Նրան այնքան էլ շատ չէին սիրում Օլիմպոսում: Ամուսինը մշտապես դավաճանում էր նրան, ինչի պատճառով ապօրինի երեխաների մեծ քանակ էր առաջացել: Հենց որ Զևսի կողմից պարտված Քրոնոսը բերնից դուրս թափեց մեծ աստվածուհի Հերային իր եղբայրների ու քույրերի հետ միասին, մայրը՝ Հռեան, տարավ երկրի ծայրը՝ ալեհեր Օվկիանոսի մոտ։ Այնտեղ Հերային դաստիարակեց Թեմիսը։ Երկար ապրեց Հերան Օլիմպոսից հեռու, անդորրության ու լռության մեջ։ Շանթարձակ մեծն Զևսը տեսավ նրան, սիրեց և փախցրեց Թեմիսի մոտից։
Պոսեյդոնի հիմնական տիրապետությունը օվկիանոսն էր, նրան կոչում էին «Ծովի Աստված»: Բացի այդ, նրան կոչում էին՝ «Երկիրը - Թափահարող / սասանող»՝ շնորհիվ նրա կարողության առաջացնելու երկրաշարժեր և «Ձիերի զսպիչ»: Աշխարհի բաժանման ժամանակ, երբ տիտանները պարտություն կրեցին և գահավիժ եղան Տարտարոս, Պոսեյդոնին հասավ ջրային տարերքը։ Աստիճանաբար նա դուրս մղեց տեղական ծովային հին աստվածներին՝ Ներևսին, Պրոտևսին, Օվկիանոսին և այլք։
Համարվել է, որ այս աստծո զայրույթը կատաղի է, ինչպես և նրա տարրը, անհաշտ բարկությամբ նա հետապնդում է նրանց, ովքեր վիրավորել են նրան կամ հանդգնել չենթարկվել։ Հիմնական առանձնահատկությունը, որը տարբերում է Պոսեյդոնին առասպելներում՝ դա իշխանական, անողորմ և բռնի ուժն է, որը դրսևորվում է իր անբաժան թագավորական վեհությամբ։ Հնագույն արվեստի գործերում նա սովորաբար պատկերված է որպես տարեց տղամարդ, որպես կանոն, եռաժանին ձեռքին, կապտաչյա, գանգուր մազերով ու մորուքով, իսկ նրա դեմքը արտահայտում է հիմնականում զայրույթ և գրգռվածություն, ի տարբերություն Զևսի, ով ավելի շատ պատկերված էր լինում օլիմպիական հանգստությամբ և ներդաշնակությամբ։

Դեմետրան հողագործության և բերքատվության աստվածուհին է։ Նա Կրոնոսի և Ռեայի երկրոդ դուստրն էր, որոշ ժամանակ եղել է Կրետեյում պաշտվող հողագործական աշխատանքների աստված Իասիոնի կինը, որից ծնել է հարստության աստված Պլուտոսին։ Նրա դուստր Կորեն, որին առևանգել էր Աիդեսը, դարձել է վերջինիս կինը Պերսեփոնե անունով։ Ձմռան ամիսներին Պերսեփոնեն պետք է լիներ իր ամուսնու հետ՝ Դժոխքում, իսկ գարնանը վերադառնում էր մոր՝ Դեմետրայի մոտ։
Աթենասը իմաստության, ողջախոհության, կանխամտածված պատերազմի դիցուհին է, Օլիմպոսի տասնեկու գերագույն աստվածներից, Աթենք քաղաքի էպոնիմը: Համարվում է Հին Հունաստանի ամենապաշտված աստվածուհիներից: Բացի դրանից՝ պաշտվել է որպես գիտելիքի, արվեստի և արհեստի, օրենքի և արդարության դիցուհի, համարվել է քաղաքների և պետությունների հովանավոր, գիտության և հմտության, խելքի և խորամանկամտության մարմնացում:
Աթենասի ծննդյան առասպելը հաճախ պատմվում է մի քանի տարբերակով: Աթենասին համարում են Զևսի սիրելի զավակ, ով ծնվել է վերջինիս գլխից: Ըստ մի առասպելի՝ երբ հղիանում է Մետիսը (Աթենասի մայրը և իմաստության աստվածուհին), մոյրաները Զևսին հայտնում են ապագա ժառանգի կատարելության մասին. նա լինելու էր հզոր, իմաստուն և համարձակ: Սա իմանալով Զևսը կուլ է տալիս հղի կնոջը: Մի որոշ ժամանակ անց Զևսն ունենում է սարսափելի գլխացավ և պատվիրում Հեփեստոսին բացել իր գլուխը: Հեփեստոսը կացնով հարվածում է գլխին և Զևսի գլխից դուրս է գալիս զինավառ Աթենասը: Ըստ Պինդարեսի Աթենասի ծննդյան օրը Ռոդոս կղզում տեղաց ոսկի անձրև: Հայտնի է նաև առասպելի մեկ այլ տարբերակ: Ըստ Արիստոկլեսի՝ Կրետե կղզում Աթենասը փակվել էր ամպի մեջ և հայտնվեց ի շնորհիվ Զևսի կայծակնային հարվածի: Այս առասպելն արտացոլում է կայծակի շանթահարումը անձրևաբեր ամպից:


Ապոլլոնը հին հունական դիցարանի գլխավոր աստվածներից մեկն էր, Զևսի և Լետոյի որդին, Արտեմիս աստվածուհու եղբայրը։
Համարվում էր լույսի, արևի, բնության պայծառ սկզբնավորման աստվածը, արվեստների հովանավոր, մուսաների առաջնորդ:
Լույսի աստված ոսկեգանգուր Ապոլոնը ծնվել է Դելոս կղզում։ Նրա մայրը՝ Լետոն, հալածված Հերայի ցասումից, ոչ մի տեղ չէր կարող ապաստան գտնել։ Հետապնդվելով Հերայի ուղարկած Պիթոն հրեշից՝ նա թափառեց աշխարհով մեկ և վերջապես, թաքնվեց Դելոս կղզում, որ այն ժամանակ լողում էր մոլեգնած ծովի ալքիների վրա։ Լետոյի՝ Դելոս բարձրանալուն պես ծովի հորձանուտի միջից վեր խոյացան վիթխարի սյուները և կանգնեցրին այդ ամայի կղզին։ Եվ կղզին անսասան քարացավ այն տեղում, ուր կանգնած է մինչև օրս։ Դելոսի շուրջբոլորը շառաչում է ծովը։ Անձուկ տեսքով բարձրացել էին Դելոսի ժայռերը՝ մերկ ու ամայի, առանց նվազագույն բուսականության։ Միայն ծովային ճայերն էին, որ ապաստան էին գտնում այդ ժայռերի վրա, և իրենց տխուր կանչերով լցնում կղզին։ Բայց ահա ծնվեց լույսի աստված Ապոլլոնը, և ամենուրեք հորդած պայծառ լույսի հեղեղը։ Նորածին աստծուն բարձրագոչ փառաբանեցին Դելոս կղզում հավաքված աստվածները՝ նրան ամբրոսիա և նեկտար մատուցելով։ Ամբողջ բնությունը, աստվածուհիների հետ մեկտեղ, ցնծության մեջ էին։ Ուշ շրջանում Ապոլլոնի պաշտանումնքի մեջ դեռևս պահպանվել էին տոտեմիզմի հետքեր։ Այսպես Արկադիայում տոնում էին գյուղատնտեսության տոնը։ Ապոլլոնը այդ խնջույքների ժամանակ հանդես էր գալիս ոչխարի կերպարանքով։ Նա հին ժամանակաշրջանում հոտերի պահապան աստվածությունն էր։
Ապոլոնի պաշտամունքի կենտրոն էր համարվում Դելփիք քաղաքում գտնվող Ապոլոնի տաճարը։ Տաճարի քրմուհին ուներ գուշակություններ անելու համբավ և հայտնի էր որպես դելփյան պատգամախոս։
Առասպելի համաձայն՝ այստեղ էր թաղված Ապոլլոնի մահացու հարվածով սպանված հրեշավոր վիշապի տեսքով Պյութոն աստվածը։ Տաճարում դրված քարը՝ օմփալոսը, համարվում էր Պյութոնի գերեզմանաքար և, միաժամանակ, աշխարհի կենտրոնը՝ «պորտը»։ Նրա տեղը որոշելու համար Զեւսը երկու արծիվ էր արձակել արևելքից և արևմուտքից, որոնց հանդիպման տեղում էլ դրվել էր քարը։

Արեսը հին հունական դիցարանում ռազմի աստվածն էր, Զևսի և Հերայի որդին։ Արեսը համարվում էր Աֆրոդիտեյի սիրեկանը կամ ամուսինը։
Արեսի օգնականներն ու ուղեկիցներն էին Դեյմոս (Սարսափ) և Ֆոբոս (Ահ) զավակները, Էրիս (Գժտություն) դիցուհին, կործանումի, արյունահեղության դևերը, շներն ու անգղները։ Հին Հունաստանում Արեսի պաշտամունքը քիչ էր տարածված։ Հոմերոսյան էպոսում պատմվում է տրոյացիների կողմում Արեսի մասնակցության մասին։ Ըստ ավանդության, Պոսեյդոնի որդին առևանգեց Արեսի դստերը, որի համար Արեսը սպանեց նրան։ Պոսեյդոնը աստվածների բարձրագույն դատարանից պահանջեց Արեսին պատժել։ Ատյանը գումարվեց Աթենքի Ակրոպոլսից ոչ հեռու բլրի վրա, գիշերը (որպեսզի դատավորները չազդվեն ամբաստանյալի կամ ամբաստանողի արտաքինից)։ Դատարանը ազատ ու անպարտ ճանաչեց Արեսին։ Այնուհետև այդ բլուրը Արեսի անունով կոչվեց Արեոպագոս (Արեսի բլուր), իսկ դատավորները՝ Արեոպագոսյանք։ Զինվորական մարզահրապարակները կոչվել են «Արեսյան դաշտեր»։ Արեսը Հռոմում նույնացվում էր Մարս աստծո հետ։ Զևսը չէր սիրում Արեսին և հաճախ էր նրան նախատում և ասում, որ եթե Արեսն իր որդին չլիներ վաղուց արդեն գցել էր Տարտարոս, որտեղ տառապում էին Տիտանները։ Մոլեգին Արեսի սրտին հրճվանք էին բերում միայն դաժան մարտերը։ Կատաղի, մոլեգին և ուժեղ է Արեսը, բայց հաղթանակը միշտ չէ, որ ուղղեկցում է նրան։ Նրա դեմ հաճախ դուրս է գալիս Զևսի ռազմատենչ դուստր Աթենաս-Պալլասը։
Հեփեստոսը կրակի ու դարբնության հին հունական աստված, Զևսի և Հերայի որդին, Հին Հունաստանի գլխավոր աստվածներից մեկը: Ի սկզբանե Հեփեստոսը եղել է միայն կրակի աստված, սակայն արհեստների, հատկապես` դարբնության արհեստի զարգացմանը զուգընթաց նա դառնում է նաև մետաղագործության հովանավոր աստվածը: Հեփեստոսին հատկապես շատ էին մեծարում Աթենքում, որտեղ արհեստներն առավել բարձր զարգացման էին հասել: Հռոմում Հեփեստոսին նույնացրել են կրակի աստված Վուլկանի հետ։



Հերմեսը Զևսի և Մայայի որդին է։ Նույնացվել է հռոմեացիների Մերկուրի աստծո հետ։ Անձնավորում էր հատկապես խորամանությունն ու ճարպկությունը։ Հովանավորում էր գողերին, հռետորներին, վաճառականներին։ Ստեղծել է կշիռն ու չափը։ Զևսի սուրհանդակ, հանգուցյալների հոգիների դեպի դժոխք ուղեկցողը։
Աստվածների սուրհանդակ Հերմեսը նույնպես սիրահարված էր սիրո աստծուհուն: Հերմեսն ու Ափրոդիտեն (սիրո աստվածուհին) Հերմափրոդիտոս անունով զավակ են ունենում:

Արտեմիսը հունական դիցաբանությունում որսորդության, պտղաբերության մշտապես երիտասարդ աստվածուհին է։ Նաև Լուսնի աստվածուհին է (իսկ նրա եղբայր Ապոլոնը մարմնավորում էր Արեգակը)։
Արտեմիսը Զևսի ու Լետոյի դուստրն է և Ապոլլոնի քույրը։ Ինչպես Ապոլոնը, նա նույնպես ծնվել է Դելոս կղզում։ Նրանք երկվորյակ քույր ու եղբայր են։



Աֆրոդիտեն Հին հունական դիցաբանության մեջ համարվում է սիրո և գեղեցկության աստվածուհին։ Զևսի և Դիոնեի դուստրը (այլ տարբերակի համաձայն՝ առաջացել է ծովի փրփուրից)։ Աֆրոդիտեի պաշտամունքը տարածված է եղել ոչ միայն Հունաստանում, այլև Փոքր Ասիայում և մերձսևծովյան հունական գաղութներում։ Սկզբանական շրջանում համարվել է պտղաբերության (և ծովի) աստվածուհի, կրել փյունիկյան Աստարտե աստվածուհու ազդեցությունը, իսկ օլիմպիական դիցարանում՝ հավերժ դեռատի և գեղեցկագույն աստվածուհի, որն իշխում է մարդկանց և աստվածների սրտերին, սեր պարգևում նրանց։ Ափրոդիտեի սիրո իշխանությանը ենթարկվում էին աստվածներն ու մարդիկ, բացառությամբ դիցուհիներ Աթենասի, Արտեմիսի և Հեստիայի։ Հեփեստոսի կինը և Արեսի տափածուն էր։ Ա-ին ուղեկցում են գեղեցկության և նազանքի աստվածները։ Մտնում էր 12 մեծ օլիմպիական աստվածների թիվը։ Նրան նվիրվել են բազմաթիվ մեհյաններ, որոնցից աչքի է ընկնում Կորնթոսի հռչակավոր տաճարը։ Ա-ի լավագույն արձաններից Տավրիդյան Աֆրոդիտե արձանը (մ.թ.ա. III դ.) պահվում է Լենինգրադի Էրմիտաժում, Միլոսյան Աֆրոդիտեն (մ.թ.ա. II դ.)՝ Լուվրի թանգարանում։ Աֆրոդիտեն իր պաշտամունքային էությամբ համանման է հայկական Աստղիկ աստվածուհուն։ Հռոմեական դիցաբանության մեջ նույնացվել է Վեներային։

Հեստիան ըստ հին հունական դիցաբանության՝ տնային և տաճարային կրակարանների աստվածուհի։ Կրոնոսի և Հռեայի ավագ դուստրը, Զևսի, Պոսեյդոնի, Աիդի, Հերայի և Դեմետրայի մայրը։ Նրան էին նվիրված նաև յուրաքանչյուր պոլիսի պրիտանիոնի կրակարանները, այստեղից կրակ էին վերցնում երկրից մեկնող վերաբնակները։ Յեստիայի պաշտամունքը լայնորեն տարածված է եղել Հռոմում, որտեղ նա կոչվում էր Վեստա:

Դիոնիսոսը խաղողագործության ու գինեգործության աստվածն էր, Օլիմպոսի գերագույն աստված Զևսի և Թեբեի արքայադուստր Սեմելեի որդին էր: Երբ Սեմելեն հղի էր, աստվածների հայրը նրան երդվում է կատարել նրա ցանկությունը՝ ինչ էլ դա լինի: Զևսի կինը՝ Հերան, խանդելով Սեմելեին, ցանկանում է կործանել նրան և ներշնչում է, որ ամպրոպների աստծուց խնդրի ներկայանալ իր ամբողջ վսեմությամբ: Սեմելեն այդպես էլ խնդրում է, և երդումից հրաժարվել չկարողանալով, Զևսը ներկայանում է Սեմելեին՝ իր փառքի ու վեհության ամբողջ փայլով. նրա ձեռքին փայլատակում էր վառվռուն կայծակը, որի հարվածներից սասանվում է Թեբեի արքայական պալատը և բռնկվում կրակով` իր հետ այրելով և Սեմելեին: Մահվան գալարումների մեջ նա ծնում է Զևսի որդուն՝ Դիոնիսոսին, որը խիստ թուլակազմ էր և վտիտ, իսկ կրակը բորբոքվում էր նրա շուրջ: Զևսի հրամանով հողի միջից բուսնում են դալար ու թանձրախիտ բաղեղներ և իրենց կանաչով կրակից զերծ պահում մանուկ Դիոնիսոսին: Զևսը գրկելով տկար մանկանը՝ նրան կարում է իր ազդրի մեջ, որտեղ Դիոնիսոսը կազդուրվում է ու ամրանում, և ապա երկրորդ անգամ ծնվում իր հորից: Նրան դաստիարակության են հանձնում հավերժահարսներին, որոնց մոտ նա աճում է իբրև գինու գեղեցիկ ու մեծազոր աստված, որ մարդկանց ուժ ու հրճվանք է տալիս և արգասավորություն պարգևում:
Դիոնիսոսը հաճախ հանդես է գալիս մենադների ու սատիրների ցնծացող բազմությամբ շրջապատված՝ երկրե-երկիր շրջելիս: Նրան հին հույները պատկերացնում էին շքախմբի առջևից գնալիս՝ խաղողի ողկույզի պսակը գլխին, բաղեղազարդ թիրասոսը ձեռքին: Նրա շուրջը երգելով ու ճիչեր արձակելով, արագաթափ պար բռնած, պտույտ են գալիս երիտասարդ մենադները, ցատկոտում են պոչավոր ու այծոտն սատիրները՝ գինուց արբեցած: Շքախումբը եզրափակում է Դիոնիսոսի իմաստուն ուսուցիչ ծերունի Սիլենոսը, որը, սակայն, թունդ հարբած է: Նա հազիվ նստած է ավանակի վրա՝ հենվելով կողքին դրված գինու տիկին: Սիլենոսին զգուշությամբ պահում են նաև կողքից քայլող սատիրները, որ վայր չընկնի: Այսպես, շվիների, սրինգների ու տիմպանների նվագակցությամբ ընթանում է Դիոնիսոսի շքախումբը բնակավայրից բնակավայր՝ մարդկանց սովորեցնելով խաղողագործություն և խաղողի հասուն ու ծանր ողկույզներից գինի պատրաստելու արվեստը:

Աղբյուրները՝ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14


Հեթանոսություն
Հեթանոսությունը կրոնադիցաբանական համակարգ է, աշխարհընկալման և աշխարհայացքային պատկերացումների յուրատեսակ ձև, որին բնորոշ է բնական և հասարակական երևույթների խորհրդանշական պատկերավորումը և առասպելաբանական մեկնաբանությունը։ Հեթանոսական կրոնը ներկայանում է ազգակցական-արյունակցական կապի մեջ գտնվող, որոշակի որակներով, հատկանիշներով ու գործառույթներով օժտված աստվածությունների մասին պատկերացումների տեսքով, որոնց մասին առասպելներն ու լեգենդները ներկայացնում են օբյեկտիվ իրականության այլաբանական մեկնաբանությունը։ Հայերեն «հեթանոս» տերմինը փոխառված է հունարեն «էթնոս» բառից, որը շեշտում է տվյալ կրոնադիցաբանական համակարգի ազգային բնույթը: Հեթանոսական կրոններին ժամանակի ընթացքում փոխարինելու են եկել միաստվածային կրոնները, որոնք հաճախ ներառել և ձուլել են հեթանոսական համակարգերին բնորոշ կրոնական պատկերացումները, ավանդությունները, ծեսերը և այլ ատրիբուտներ: Զարգացած կրոնադիցաբանական համակարգերի շարքին են դասվում շումերա-աքքադական, եգիպտական, հունա-հռոմեական դիցաբանությունները: Նմանատիպ համակարգ է նաև ժամանակակից Հնդկաստանի գերիշխող կրոն հինդուիզմը: Հայ իրականության մեջ հայ ժողովրդի հնագույն ազգային կրոնադիցաբանական ժառանգության մի մասը վերացել է քրիստոնեության տարածման արդյունքում, իսկ մի մասն էլ, հարմարվելով նոր կրոնի պահանջներին ու ենթարկվելով ձևափոխությունների, ավանդությունների, ծեսերի, արարողությունների ու կրոնական պատկերացումների տեսքով ներառվել է Հայ եկեղեցու տոնածիսական համակարգի մեջ։ Հայոց հեթանոսական ժառանգությունը ներկայացված է հնագիտական պեղածո բազմազան նմուշներով, կրոնապաշտամունքային շինությունների մնացորդներով, որոնցից ամենահայտնին Միհր աստծուն նվիրված Գառնիի հելլենիստական ոճի տաճարն է:

Աղբյուրը՝ kronadaran.am

Հին աշխարհի կրոնական համակարգերը. Տոտեմիզմ, ֆետիշիզմ, աննիմիզմ, մոգություն:
Մոգություն
Մոգությունը վաղնջական կրոնական հավատալիք է: Այն մարդու հավատքն է իր գերբնական ընդունակությունների նկատմամբ, որոնցով նա սիմվոլիկ գործողությունների շնորհիվ կարողանում է ազդել իրականության տարբեր երևույթների վրա ու փոխել դրանց ընթացքը:
Մոգական գործողությունները բավականին տարբերվում են իրարից իրենց բարդությամբ, ուղղվածությամբ, իրականացման տեխնիկայով և որ ամենակարևորն է` հետապնդած նպատակով: Այդ պատճառով էլ մոգական գործողությունները բաժանվում են երկու մեծ խմբերի` ագրեսիվ կամ պաշտպանական մոգություն, դրական ու բացասական մոգություն:
Մոգությունը դիմացել է դարերի փորձությանը ու այսօր տարբեր ձևերով պահպանվել է բոլոր մայրցամաքներում: Ժամանակակից բոլոր կրոններում առկա են մոգության տարրեր, քանի որ նույնիսկ համաշխարհային կրոնների մեջ գրավչություն ստեղծողը հենց մոգական գործողություններն ու ներգործություններն են, որոնք արտահայտվում են կրոնների տարաբնույթ գործառույթների մեջ:

Անիմիզմ
Անիմիզմը հավատքն է բազմաթիվ ոգեղեն էակների գոյության նկատմամբ, որոնք իրենց մասնակցությունն են ունենում մարդկանց ամենօրյա գործունեության մեջ ու կարող են օգնել կամ խանգարել մարդուն իր նպատակներին հասնելու գործում: Նախամարդը բոլոր ոգիներին պատկերացնում էր մարմնավոր կերպարանքով, քանի որ նրա բանականությունը դեռևս հնարավորություն չուներ վերարցարկման միջոցով հասնելու անմարմին ոգիների գոյության գաղափարին: Ոգեպաշտական հավատալիքները ուղղակիորեն կապված են անդրշիրիմյան կյանքի պատկերացումների հետ, որտեղ, համաձայն վաղնջական հավատալիքների, հայտնվում են բոլոր մարդկանց ոգիները կամ հոգիները մահվանից հետո:

Ֆետիշիզմ
Ֆետիշիզմը անշունչ առարկաների և իրերի երկրպագությունն է, որոնց վերագրվում է գերբնական, միստիկական կամ հրաշագործ հատկանիշներ և որակներ:

Նմանատիպ որակներ են վերագրվել քարերին, ծառերին, ոսկորներին, փետուրներին և շատ տարբեր առարկաների, իսկ ավելի ուշ շրջանում արդեն մարդիկ իրենք էին պատրաստում ֆետիշների` տարբեր տեսակի քարե ու կավե արձանիկներից մինչև կուռքեր և այլն:

Կռապաշտությունը, լինելով ֆետիշիզմի առավել զարգացած ձևը, տարբեր ժողովուրդների մոտ տարբեր ձևերով է արտահայտվել: Որոշ տեղերում ֆետիշին շորեր են հագցրել ու նրան զոհաբերություններ են կատարել։ Որոշ տեղերում ֆետիշին պատժել են` ծակելով արձանիկը մեխերով, որպեսզի վերջինս կատարի իրենց խնդրանքը:





Տոտեմիզմ
Տոտեմիզմը մարդու կամ մարդկային խմբի և որևէ կենդանու կամ բույսի միջև գոյություն ունեցող գերբնական և ծագումնաբանական կապի հանդեպ հավատքն է: Ցեղի կամ տոհմի անդամները համարում էին, որ իրենք արյունակցական կապերով կապված են իրար ու միևնույն ժամանակ որևէ տոտեմի հետ, որին նրանք հաճախ անվանում էին «հայր», «մեծ եղբայր» և այլ մակդիրներով:

Տոտեմիստական հավատալիքներում տոտեմը համարվել է ցեղի նախնին, որը հովանավորում ու պաշտպանում է տվյալ ցեղին տարբեր դժվարություններից ու հակառակորդներից: Բացի այդ՝ ցեղի անդամները անխախտ հավատք ունեին առ այն, որ հնարավոր է տարբեր տիպի ծիսական գործողություններով ազդել տոտեմի վրա, որից հետո տոտեմական կենդանին կամ բույսը կշատանա ու կավելանա, ինչից էլ առավելագույնս կշահեն ցեղի անդամները:

Ծիսական գործողությունների ժամանակ ցեղի անդամները տարբեր ներկերով ու հագուստներով հիմնականում փորձում էին պատկերել իրենց տոտեմին ու իրենց շարժումներով նմանակել նրա գործողությունները: Հայ ժողովրդի կյանքում զարգացած տոտեմիստական հավատալիքները պահպանվել են բազմաթիվ հեքիաթներում, գրավոր ու բանավոր հուշարձաններում և դրանցից ամենագլխավորում` «Սասնա Ծռեր» էպոսում:

Աղբյուրը՝ 1, 2, 3, 4


Ենթամշակույթներ: Ֆրիգանիզմ

Ֆրիգանիզմը սպառման սկզբունքները ժխտող կենսաձև է: Այդ կենսաձևին հետևողները սահմանափակում են իրենց մասնակցությունը ավանդական տնտեսական կյանքին ու ձգտում են նվազագույնի հասցնել ռեսուրսների սպառումը: Սնունդ ու այլ նյութական միջոցներ գտնելու համար նրանք օգտագործում են աղբանոցները, աղբամանները և այլն: Ի տարբերություն անտունների ու չքավորների՝ ֆրիգաններն այդպես են վարվում ի նշան այն բանի, որ չեն ցանկանում լինել առևտրական տնտեսական համակարգի մաս: ​
Ֆրիգանիզմի շարժումն առավել տարածված է Շվեդիայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Հարավային Կորեայում, Մեծ Բրիտանիայում և Էստոնիայում: Ֆրիգան բառը կազմված է free և vegan բառերից: Որից free-ն նշանակում է ազատ, իսկ vegan- այն մարդիկ ովքեր խուսափում էին կենդակական սնունդ օգտագործելուց: Նրանք աշխատում են հնարավորինս չափ քիչ բան գնել խանութներից, քանի որ գիտեն, թե ինչքան բնական ռեսուրս է օգտագործվում այն ապրանքներն արտադրելու համար, որոնք սպառում են մարդիկ:
Ֆրիգաններնն ունեն իրենց սեփական կանոնները: Օրինակ նրանք ուտելիք են փնտրում միայն սւպորմարկետների և բազմամարդ շենքերի աղբանոցներից: Հիվանդանոցների մոտից ոչինչ չեն վերցնում՝ անվտանգության կանոններից ելնելով: Պարտավոր են մաքուր պահել աղբանոցները, իրենցից հետո եկող ֆրիգանների գործը հեշտացնելու համար: Ինչպես նաև իրավունք չունեն աղբամաններից վերցնել փաստաթղթեր, անձնական նշումներով թղթեր, որպեսզի չխառնվեն այլ մարդկանց անձնական կյանքին:
Ֆրիգանիզմը ձևավորվել է բուսակերության հիման վրա, սակայն ժամանակի ընթացքում հեռացել է նրանից՝ զարգանալով իր սեփական ուղով: Ֆրիգանների մի մասը վեգաններ (բուսակերներ) են, մյուսներն ուտում են նաև ձուկ և միս, սակայն միայն այն, որը կփչանա, եթե չուտվի: Ֆրիգանիզմի այդ ձևն կոչվում է «մեգանիզմ», իսկ կենդանական ծագում ունեցող մթերքներով սնվող ֆրիգանները՝ «մեգաններ»:​

Աղբյուրները՝ 1, 2, 3




Հայ ժողովրդի ծագման տեսությունները

Հայագիտության մեջ առավել արծարծված խնդիրներից մեկը եղել և մնում է հայ ժողովրդի ծագման ու կազմավորման հարցը, որը մի շարք կետերում ցայսօր վիճահարույց է: Հայերի ծագման վերաբերյալ հին ու միջին դարերում գրի են առնվել մի շարք ավանդություններ, որոնցից հայագիտության տեսանկյունից առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում հայկականը, հունականը, հին եբրայականը, վրացականը և արաբականը:

1. Հայկական ավանդություն

Ստեղծվել է դեռևս վաղընջական ժամանակներում և մեզ հասել Մովսես Խորենացու գրառմամբ: Ավանդության առանձին դրվագներ հիշատակվում են նաև միջնադարի այլ հայ մատենագիրների երկերում: Հնավանդ զրույցի համաձայն հայերը սերվել են աստվածազուն Հայկ նահապետից, որն առաջին արարչագործ աստվածների հսկա որդիներից էր:
Քրիստոնեական ժամանակաշրջանում հայկական ավանդությունը ենթարկվում է ձևափոխության` հարմարեցվելով Աստվածաշնչի պատկերացումներին, որոնց համաձայն համաշխարհային ջրհեղեղից հետո ողջ մարդկությունը սկզբնավորվեց Նոյի երեք որդիներից (Հաբեթ, Քամ և Սեմ): Ըստ ավանդության նորացված, քրիստոնեացված տարբերակի Հայկ նահապետը համարվում է Հաբեթի ժառանգներից Թորգոմ նահապետի որդին. այդտեղից էլ միջնադարյան գրավոր աղբյուրներում Հայաստանին տրված «Թորգոմա տուն» և հայերին տրված «Թորգոմյան ազգ» անվանումները:
 Ավանդությունը պատմում է, որ Հայկն իր տոհմով պատերազմել է Միջագետքի բռնակալ Բելի դեմ, հաղթել նրան, և ի նշանավորումն դրա այդ օրվանից հայերը սկսել են հաշվել Բուն Հայոց թվականը (ըստ ականավոր հայագետ Ղևոնդ Ալիշանի հաշվարկի` Բուն Հայոց թվականի սկզբնավորումը տեղի է ունեցել Ք.ա. 2492 թ. օգոստոսի 11-ին):
 Հայկական ավանդության համաձայն Հայկ նահապետի անունով մեր ժողովուրդը կոչվեց «հայ» և երկիրը` «Հայաստան», իսկ նրա ժառանգներից Արամ նահապետի անունից առաջացան Հայաստանի «Արմենիա» և հայերի «արմեն» անվանումները: Ըստ նույն ավանդության Հայկի ու հայկազուն նահապետների անուններով կոչվեցին Հայկական լեռնաշխարհի բազմաթիվ տեղանուններ:

2. Հունական ավանդություն

Հայերի ծագման հունական զրույցը կապվում է Հին Հունաստանում սիրված ու տարածված մի վիպաշարի` արգոնավորդների մասին ավանդության հետ: Վերջինիս համաձայն հայերի նախահայրը և Հայաստանի անվանադիրը Արմենոս Թեսալացին էր, որը Յասոնի և մյուս արգոնավորդների հետ մասնակցել է Ոսկե գեղմի համար կատարված նավարկությանը, հաստատվել Հայաստանում, որն էլ նրա անվամբ կոչվել է «Արմենիա»: Ավանդությունը հաղորդում է, որ նրա նախնական բնակավայրը եղել է Թեսալիայի (մարզ Հունաստանում) Արմենիոն քաղաքը:

3. Վրացական ավանդությունը

Վրացական ավանդությունը ստեղծվել է հայկականի ազդեցությամբ և գրի է առնվել IX- XI դարերի վրաց հեղինակների կողմից (Անանուն պատմիչ, Լեոնտի Մրովելի և այլք): Ըստ վրացական ավանդության Թարգամոսի (Թորգոմի) ութ որդիներից առաջացան մի շարք ժողովուրդներ. ավագ որդի Հայոսից` հայերը, Քարթլոսից` վրացիները, մյուս որդիներից` կովկասյան մի շարք ժողովուրդներ: Դատելով հատուկ անունների վերջավորություններից` այս ավանդությունն ունեցել է հունական ինչ-որ սկզբնաղբյուր ևս, որը մեզ չի հասել: Այն որոշակիորեն կրում է կնիքն իր ստեղծման ժամանակաշրջանի քաղաքական իրավիճակի, երբ հայոց Բագրատունի արքաների ազդեցությունը տարածված էր այսրկովկասյան երկրներում: Դրանով էլ պետք է բացատրել ութ եղբայրներից Հայոսի ավագագույնը լինելու հանգամանքը:

4. Արաբական ավանդությունը

Արաբական ավանդությունը ևս հայերի ծագումը կապում է ջրհեղեղից հետո ազգերի` Նոյի որդիներից առաջացած լինելու պատկերացման հետ: Առավել հանգամանորեն այն շարադրված է XII-XIII դարերի արաբ մատենագիրներ Յակուտիի և Դիմաշկիի երկերում: Ըստ այդ ավանդության Նոյի որդի Յաֆիսից (Հաբեթ) ծնվեց Ավմարը, ապա նրա թոռ Լանթան (Թորգոմ), որի որդին էր Արմինին (հայերի նախնին) և որի եղբոր որդիներից սերում են աղվաններն ու վրացիները: Այս ավանդությունը ազգակից է համարում հայերին, հույներին, սլավոններին, ֆրանկներին և իրանական ցեղերին. հետաքրքիր է, որ այն պահպանել է ազգակից հնդեվրոպական ժողովուրդների միասնության շրջանից եկող հիշողությունը:

5. Հին եբրայական ավանդությունը

Գրի է առնվել Հովսեպոս Փլավիոսի (Ք.ա. I - Ք.հ. I դդ.) «Հրեական հնախոսության» էջերում: Հաղորդման համաձայն «Ուրոսը հաստատեց Հայաստանը»: Հայագիտության մեջ այդ տեղեկության սկզբնաղբյուրի և մեկնաբանության վերաբերյալ չկա միասնական տեսակետ: Կա կարծիք, որ այստեղ խոսքը Արամ նահապետի որդի Արա Գեղեցիկի մասին է: Ըստ մեկ այլ տեսակետի Ուրոսը կարող է լինել Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում հիշատակվող արքա «Ռուսա Էրիմենայի որդին»: Ասորեստանյան սեպագիր աղբյուրներում «Ռուսա» անունը հիշատակվում է նաև «Ուրսա» տարբերակով, իսկ «Էրիմենա» անունը կարող է մեկնաբանվել և՛ որպես անձնանուն, և՛ որպես ցեղանուն:

Աղբյուրը՝ historyofarmenia.am
Քաղաքակրթություն հասկացությունը և դրա սահմանումները:
Քաղաքակրթությունը հոգևոր, նյութական ու քաղաքական մակարդակի բարձր աստիճանն է: Այն իր մեջ ներառում է մշակութային տարբեր ոլորտներ: Այսինքն քաղաքակրթությունը  բնորոշում է հասարակության զարգացման մակարդակը: Քաղաքակրթությունը բնութագրվում է սոցիալական համակարգով, պետության ձևավորմամբ, դասակարգերի և մասնավոր սեփականության առաջացմամբ:
Քաղաքակրթության տարրերն են.

  1. պետությունը՝ որպես հասարակական ինստիտուտ,
  2. գիտությունը, գիտատեխնիկական առաջընթացը՝ որպես մարդու և հանրության կենսապայմանների նորարարական փոփոխությունների հզոր միջոց,
  3. արվեստը՝ որպես հանրության պատմական հիշողության պահպանման և փոխանցման ձև,
  4. էլիտան՝ որպես կենսակերպ և վարվելակերպ սահմանող ու դրանց վերիմաստավորող,
  5. եկեղեցին՝ որպես կենսական ուղենիշների, աշխարհի հոգևոր անաղարտ նկարագրի և բարոյականության չափանիշների ժառանգականությունն ապահովող սոցիալական ինստիտուտ:

No comments:

Post a Comment