09 November 2017

Սինյիտիրո Նակամուրա

ՍԻՆՅԻՏԻՐՈ ՆԱԿԱՄՈՒՐԱ
«ԴՂՅԱԿ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ»
(ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ)

Երբեմն մարդիկ անվերջ գնում են իրենց երջանկության հետևից, չիմանալով, որ այն հենց իրենց կողքին է: Այդպես էլ կատարվեց պատմվածքում: Ընտանիքը ցանկանում էր հասնել դղյակին, որտեղ, կարծում էին, որ կլինեն ավելի երջանիկ: Մի քանի տարի նրանք ապարդյուն քայլեցին, չհասկանալով, որ դղյակը անհրաժեշտ չէ երջանիկ լինելու համար: Ժամանակն առաջ է ընթանում, դեպի նպատակը գնալը և չհանձնվելն, իհարկե, կարևոր է, սակայն չի կարելի չնկատել, թե ինչ է կատարվում քո շուրջն այդ պահին: Երջանկությունը քեզ սիրող, միշտ աջակցող և ամեն հարցում օգնող մարդկանցով շրջապատված լինելն է: Կարևոր չէ, որտեղ դու կապրես, ինչ կլինի քո հագին, ինչպիսի տեսք կունենաս, կարևոր է ունենալ քո կողքին այնպիսի մարդ, ով քեզ երբեք չի լքի: Ապագայի մասին չափից շատ մտածելու փոխարեն, պետք է ապրել ներկայով:

Պատմվածքում տղամարդը համառորեն գնում էր դեպի իր նպատակը՝ դղյակը: Նա այնքան էր կենտրոնացել այդ մտքի վրա, որ չէր նկատում, թե ինչպես է անցնում ժամանակը: Վերջապես, երբ գտավ դղյակը և ներս մտավ, նրա կինն ու աղջիկն այլևս նրա հետ չէին, սակայն, եթե չձգտեր գտնել դղյակը և ապրեր ներկայով, միգուցե շատ ավելի երջանիկ պահեր կապրեր իր ընտանիքի հետ: Դեպի նպատակը գնալու ճանապարհին կորուստներ են լինում, սակայն ընտանիքը շատ թանկ արժեք է, և ոչ մի երազանք չի կարող արդարացնել այդ արժեքի կորուստը: