03 November 2016

«ՄԻ ՄՐԱՀՈՆ ԱՂՋԻԿ ՏԵՍԱ», «ՌԱՎԵՆՆԱՅՈՒՄ»

«ՄԻ ՄՐԱՀՈՆ ԱՂՋԻԿ ՏԵՍԱ», «ՌԱՎԵՆՆԱՅՈՒՄ»
Հարցեր և առաջադրանքներ

  ·  Առցանց բառարանների օգնությամբ բացատրիր բանաստեղծությունների անծանոթ բառերը:
Անշեջ – անմար
Գալարվել – ոլորվել
Մրահոն – սև հոնքերով
Հակինթ – կանաչ կամ կապույտ գույնի թանկարժեք քար
Սեգ - փառահեղ

   ·  Տեղեկություններ քաղիր Ռավեննայի և Ռեալտոյի կամուրջի մասին, բանավոր ներկայացրու:
Ռավեննան քաղաք է իտալական Էմիլիա-Ռոմանյա նահանգում։ Ադրիատիկ ծովից գտնվում է 10 կմ հեռավորության վրա։ 402 թվականից հետո եղել է Արևմտյան Հռոմեական կայսրության, օստգոթերի թագավորության, Հռավեննայի էկզարխատի և լանգոբարդների թագավորության մայրաքաղաքը։

Ռիալտոյի կամուրջը, Վենետիկի ամենահայտնի կամուրջներից մեկն է։ Մեծ Ջրանցքի չորս կամուրջներից առաջինն ու ամենահինն է։ Բաժանարար գիծ էր համարվում Սան Մարկոյի և Սան Պոլոյի շրջանների համար։

·    Ի՞նչ ես կարծում, բանաստեղծությունը ինչո՞ւ է կոչում «Ռավեննայում»: Պատասխանը փորձիր հիմնավորել:
Վիգեն Իսահակյանը Ավետիք Իսահակյանի որդին, իր «Հայրս» հրաշալի գրքում նկարագրում է մեր ազգային մեծ բանաստեղծի այցելությունը Ռավեննա. «Հայրս շատ էր ցանկանում տեսնել Դանտեի շիրիմը: Գտանք, Մեծ եկեղեցու բազիլիկայի մոտ էր: Սա գեղեցիկ ոճով կառուցված դամբարան էր: Հայրս խոնարհվեց նրա առջեւ և մի քանի վայրկյան մտասուզվեց»: Միայն մի քանի վայրկյան...  Այնուհետև Վիգեն Իսահակյանը բնականաբար, ինչպես պատշաճում է տեղին ու խոսքին, հիշում է Վարպետի հայտնի բանաստեղծությունը:

Աղբյուրը ` azg.am

No comments:

Post a Comment