15 September 2016

Էդմոնդո դե Ամիչիս. «ՍԻՐՏԸ»

Էդմոնդո դե Ամիչիս. «ՍԻՐՏԸ»
Հարցեր և առաջադրանքներ

     ●    Գրավոր (7-10 նախադասությամբ) պատմիր քո ուսուցիչներից մեկնումեկի մասին:
Չեմ ուզում առանձնացնել ուսուցիչներից որևէ մեկին: Մեր դպրոցի բոլոր ուսուցիչներն էլ շատ լավն են: Նրանք շատ ընկերական են մեզ հետ և օգնում են բոլոր հարցերում: Մեզ հետաքրքիր ճամփորդությունների են տանում, տարբեր նախագծեր են իրականացնում: Մեր ուսուցիչների շնորհիվ դպրոցին հատկացված մեր ժամանակը դառնում է շատ բովանդակալից, հետաքրքիր և անմոռանալի: Այսպիսով նրանք մեզ շատ են սիրում, ինչը փոխադարձ է:
    Քո ուսուցիչներից ո՞ւմ նմանեցրիր «Մեր ուսուցիչը» պատմվածքի հերոսին:
Ես վերջերս եմ տեղափոխվել այս դպրոց, ինչի պատճառով ուսուցիչներից ոչ մեկին յուրովի չեմ ճանաչում, սակայն կարող եմ առանձնացնել նախորդ տարվա քիմիայի ուսուցչուհուն, ով մեզ շատ էր սիրում, հանդուրժում էր մեր բոլոր չարաճճիությունները և չէր բարկանում մեզ վրա:
●    Քո դասարանում կամ շրջապատում կա՞ Ստրադիի նման մեկը: Պատմիր նրա մասին:
Բոլորն էլ ունեն իրենց նախասիրությունները, սակայն չեմ կարող առանձնացնել Ստրադիի նման յուրահատուկ մեկին:
    Ի՞նչ ասել է  հարգել ուսուցչին: Դու ինչպե՞ս ես  հարգում ուսուցիչներիդ:
Կարելի է չսիրել ուսուցչին, սակայն հարգել նրան: Ես ինքս իմ ուսուցիչներին հարգում եմ նրանց լսելով, կարգապահ լինելով և նրանց հանձնարարությունները կատարելով:

No comments:

Post a Comment