22 September 2016

Իմ երազած Հայաստանը

ԻՄ ԵՐԱԶԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Մեր երկիրը շատ ճանաչված է: Ամբողջ աշխարհից մարդիկ են գալիս, որ տեսնեն Հայաստանի բնությունը, հին վանքերը, կատարյալ մաքուր քաղաքները, և իհարկե ժպտերես բնակիչներին: Եվ իրոք որ, միայն Երևանով քայլելիս մի դրական լիցք է հաղորդվում քեզ: Շատ հաճելի է տեսնել, որ բոլորը երջանիկ են, անհոգ և ուրախ: Միայն զբոսնելիս հաճույք ես ստանում, մթնոլլորտն այնքան լավն է, որ նույնիսկ չես ուզում տուն վերադառնալ: Փողոցները կատարյալ մաքուր են, ամեն քայլի հանդիպում ես մի արտասովոր, բայց միաժամանակ գեղեցիկ մի շինության, կամ արձանի: Կյանքը եռում է Երևանում, ամեն տեղից երաժշտություն և ուրախ բացականչություններ են լսվում,...

Ահա սա է իմ երազած Հայաստանը՝ ուրախ, անհոգ, ճանաչված և շատ սիրելի:

No comments:

Post a Comment