27 April 2016

11-րդ Մայիսյան հավաք. Ամփոփում - Գրականություն

11-ՐԴ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՎԱՔ
ԱՄՓՈՓՈՒՄ - ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս կիսամյակում ես սկսեցի ավելի շատ հետաքրքրվել գրականությամբ, ինչը բերեց առաջադիմության բարձրացման: Սկսեցի արտահայտվել ավելի ազատ, մտածել նորովի ու վերանայել իմ մոտեցումները գրականության ու պոեզիայի նկատմամբ: Այս ամենում իր կարևոր դերակատարումն ունեցավ գրականության ուսուցչուհի՝ Ընկ. Հասմիկը, ով իր անվերապահ վերաբերմունքով ու նվիրվածությամբ ուղղորդեց մեզ տարվա ընթացքում:
    Մեր ծրագրերից ինձ ամենահոգեհարազատն էր «Վահան Տերյան» նախագիծը, քանի որ նա իմ սիրելի բանաստեղծներից մեկն է: Ամենահաջողված աշխատանքներս եմ համարում Տերյանի «Մթնշաղի անուրջներ», «Գիշեր և հուշեր» և «Ոսկի հեքիաթ» ժողովածուների վերլուծությունները, ինչպես նաև Թումանյանի «Անկեղծ չենք», «Դառնացած ժողովուրդ» և «Ձևն ու հոգին» հոդվածների վերլուծությունները, Չարենցի «Տաղարան» ժողովածուի վերլուծությունը և «Լուսաբաց» շարադրությունը: Կարծում եմ, բավականին արդյունավետ ու հետաքրքիր են վերլուծական աշխատանքները, քանի որ դրանց միջոցով նախ պարտադիր պետք է ծանոթանալ նյութին՝ ընթերցել բնօրինակը, իսկ հետո արդեն հնարավորություն է ընձեռվում արտահայտել անձնական վերաբերմունքն ու կարծիքը տվյալ ստեղծագործության մասին:

Կուզենայի գերակշռեն այն դասերը, որոնք ուղեկցվում են տարբեր միջոցառումներով, ճամփորդություններով ու նախագծերով: Հուսով եմ, որ առաջիկայում կշարունակվի մեր ու մեր սիրելի ուսուցչի համատեղ հետաքրքիր ու բովանդակալից աշխատանքը՝ բացահայտելով ու ճանաչելով հայ գրականության նորանոր արժեքներն ու նմուշները:

No comments:

Post a Comment