30 March 2016

«ՆՊԱՏԱԿ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ» Ա հատվածի վերլուծություն

«ՆՊԱՏԱԿ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ»
Ա ՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

     
Այս հատվածում Աղայանը գրում է մարդու դաստիարակության մասին: Նա գրում է, որ կատարյալ է համարվում այն մարդը, ով զարգաած է երեք կողմերից. մարմին, հոգի և միտք:
Ես համաձայն չեմ նրա հետ, կարծում եմ, որ պարտադիր չէ բոլոր մարդիկ կատարյալ լինեն: Օրինակ, եթե մարդու որևէ կողմը զարգացած չէ, չի նշանակում որ նա չի կարող ոչնչի հասնել:

          Ես ամենաշատը կարևորում եմ մարդու խելքը: Մարդը կարող է զարգացած չլինել մարմնով և հոգով, սակայն իր խելքով նա շատ բանի կարող է հասնել:

24 March 2016

Our journey to Garni and Geghard

OUR JOURNEY TO GARNI
AND GEGHARD

     
Today we went to Garni and Geghard with our teachers. The weather was not good, but we’re feeling exellent.
First, we stopped at the Charents Arch and decided to read a few poems. We marveled at the scene, took some pictures, and then got on a bus and went on.
Our second stop was in Geghard. We walked around the church, looked its surroundings, climbed the mountain, lit a candle in the church and decided to taste the delicious Geghard gata. After a good lunch we continued our journey.
The third time we stopped in Garni. We learned a lot about it. We took photos there too and came back to school.
We spent a very happy day for which we are grateful to Ms. Bush, Janna Albertovna and comrade Varduhi. 
You can view the photos here.

Наше путешествие в Гарни и Гехард

НАШЕ ПУТЕШЕСТВИЕ
В ГАРНИ И ГЕХАРД

       
Сегодня у нас состоялось маленькое, но интересное путешествие в Гарни и Гехард. К сожалению погода была плохой, чего нельзя сказать о нашем настроении.
        Во первых мы остановились у арки Чаренца и прочли несколько егօ стихотворений. Потом сфотографировались, полюбовались видом и продолжили нашу поездку.
     Нашей второй остановкой стал Гехард. Мы зажгли несколько свеч, прогулялись по Гехарду, взօбрались на гору и решили попробовать на вкус знаменитую "гату" Гехарда. После лёгкого обеда мы сели на автобус и отправились дальше.
   Несколько минут спустя мы остановились в Гарни. Мы прогулялись по Гарни и узнали много нового о нём.
         После короткого, но очень весёлого путешествия мы вернулись в школу. День прошёл отлично, за что мы благодарны Мисс Буш, Жанне Албертовне и учительнице Вардуи.
          Фото о сегодняшнем дне можете смотреть здесь.

Ուղևորություն դեպի Գառնի և Գեղարդ

ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ
ԳԱՌՆԻ ԵՎ ԳԵՂԱՐԴ

         

Այսօր մենք ուսուցիչների հետ ուղևորվել էինք դեպի Գառնի և Գեղարդ: Եղանակն այնքան էլ լավը չէր, իսկ տրամադրությունը՝ հիանալի:

          Սկզբում կանգնեցինք Չարենցի կամարի մոտ և որոշեցինք մի քանի բանաստեղծություն կարդալ: Հիացանք տեսարանով, մի քիչ նկարվեցինք, ինչից հետո նստեցինք ավտոբուսը և շարժվեցինք առաջ:
          Մեր երկրորդ կանգառը Գեղարդն էր: Շրջեցինք Գեղարդով, ուսումնասիրեցինք եկեղեցին և նրա շրջակայքը, բարձրացանք սարը, մոմ վառեցինք և որոշեցինք ճաշակել Գեղարդի համեղ գաթաները: Մի լավ ճաշելուց հետո մենք շարունակեցինք մեր ճամփորդությունը:
          Երրորդ անգամ կանգ առանք Գառնիում: Շատ բան իմացանք Գառնիի մասին: Շրջեցինք տաճարի շրջակայքով, նկարվեցինք և վերադարձանք դպրոց:
          Օրն անցկացրեցինք շատ ուրախ, ինչի համար շնորհակալություն Միսս Բուշին, Ժաննա Ալբերտովնային և ընկ. Վարդուհուն:
Այսօրվա մասին ֆոտոշարքը կարող եք դիտել այստեղ:

Ֆոտոշարք 24.03.16

ՖՈՏՈՇԱՐՔ 24.03.16







































20 March 2016

Չարենցը և երաժշտությունը

ՉԱՐԵՆՑԸ ԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ



Չարենցի բանաստեղծությունների հիման վրա շատ կոմպոզիտորներ գրել են երգեր: Ինձ հաջողվեց գտնել այդ երգերից մի քանիսը և ներկայացնել ձեզ:


«Ես իմ անուշ Հայաստանի» - երաժշտություն՝ Աշոտ Սաթյան, երգում է՝ ԵՊՀ Մշակույթի կենտրոնի երգչախումբը,
«Տաղ անձնական» - երաժշտություն՝ Ռոբերտ Ամիրխանյան, երգում է՝ Միքայել Պողոսյանը,
«Ամեն տեսակ երգ երգեցի» - երաժշտություն՝ Սասուն Պասկևիչյան, երգում է՝ Օֆելյա Համբարձումյանը,
«Էլի գարուն կգա» -  երաժշտություն՝ Սասուն Պասկևիչյան, երգում է՝ Ֆլորա Մարտիրոսյանը,
«Աշուղ Սայաթ-Նովի նման» - երաժշտություն՝ Սասուն Պասկևիչյան, երգում է՝ Ֆլորա Մարտիրոսյանը,
«Երբ էս հին աշխարհը մտա» - երաժշտություն՝ Սասուն Պասկևիչյան, երգում է՝ Ռուբեն Մաթևոսյանը,
«Երազ տեսա» - երաժշտություն՝ Սասուն Պասկևիչյան, երգում է՝ Ռուբեն Մաթևոսյանը,
«Աշխարհիս մեջ ե՛ս էլ մե օր...» - երաժշտություն՝ Սասուն Պասկևիչյան, երգում է՝ Ռուբեն Մաթևոսյանը։

Նշված երգերից ինձ ամենից շատ դուր եկավ «Տաղ անձնական» երգը, որի երաժշտության հեղինակն է Ռոբերտ Ամիրխանյանը: Ցավոք սրտի ես չկարողացա տեղեկություններ գտնել երգի մասին, սակայն կարող եք լսել այս երգը Ռոբերտ Ամիրխանյանի կատարմամբ:

17 March 2016

Գազի կատարած աշխատանքի միջոցով ներքին էներգիայի փոփոխությունը

ՓՈՐՁ 1. ԳԱԶԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՆԵՐՔԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Սարքեր.
Հաստ պատերով ապակե փորձանոթ
Օդամղիչ պոմպ
Ռետինե խցան
Ռետինե խողովակ
Ընթացք.
Ռետինե խցանով ամուր փակեցինք օդով լի փորձանոթը: Օդամղիչ պոմպով սկսեցինք օդը լցնել մեջը: Գազը սկսեց կատարել մեխանիկական աշխատանք, ինչի հետևանքով խցանը չդիմացավ ճնշմանը և թռավ օդ: Փորձանոթի մեջ առաջացավ գոլորշի, ինչը վկայում է գազի կատարած աշխատանքի մասին:

Չարենցի Ռուբայաթների վերլուծություն

ՉԱՐԵՆՑԻ ՌՈՒԲԱՅԱԹՆԵՐԻ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

«Մի անցորդ անցավ քաղաքից այս
Ու գնաց, ու չեկավ նա ետ։
Եվ քաղաքըկրկի՛ն գեղեցիկ է,
Նայում եմ նրանթեև ե՛ս։»
          Այս քառյակում Չարենցն ուզում է ասել, որ անհատից ոչինչ կախված չէ: Անփոխարինելի մարդիկ չկան: Ինչպես ասում է նա, անցորդը հեռացավ, բայց միևնույն է քաղաքը մնաց գեղեցիկ:

« հարուստ չե՛ս եղել երբեք,— դու կյանքում միայն աշխատել ես.
Դու ունես մկանուտ ձեռքեր,— դու կյանքում միայն աշխատել ես,
Դու փոխում ես նյութը, բնությունը, դու գիտես, որ ամե՛ն ինչ փոխվում է.—
Կհնձե՛ս դու մի օր կյանքի բերքըդու կյանքում միայն աշխատել ես։»
          Այստեղ ասվում է, որ պետք է աշխատել: Թեկուզ ոչ հիմա, բայց մի օր դու կվարձատրվես քո ամբողջ աշխատանքի համար:

«Ընթացի՛ր դու, մա՛րդ, անդադար, որ ոչինչ քեզ երազ չթվա,
Որ լինես անվախճան ու հարու ոչինչ քեզ երազ չթվա,
Որ զգաս, շոշափես դու կյանքը՝ մշտախո՛սը դու այդպիսով
Եվ դառնա աշխարհը՝ աշխարհու ոչինչ քեզ երազ չթվա։»
          Այս քառյակում Չարենցն ասում է, որ պետք է առաջ ընթանալ: Պետք չէ ընկնել երազանքների գիրկը, ոչինչ պետք չէ երազ թվա: Աշխարհն այն ժամանակ կդառնա աշխարհ, երբ մարդը կարողանա զգալ կյանքը:

«Նա կուզեր, որ ողջը նրան միանգամ ընդմիշտ տրվի,
Որ կյանքի իմաստը հուրհուրան միանգամ ընդմիշտ տրվի.
Դու գիտես, որ ընթա՛ցք է աշխարհը, գոյանում է ու լինում անվերջ
Եվ գուցե քեզ մահը միայն միանգամ ընդմիշտ տրվի։»
Այստեղ ասվում է, որ ոչինչ հավերժական չէ, հավերժական միայն մահն է տրվում մարդուն:

«Ծնվում է, աճում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում.
Մեռնում է, կորչում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում,
Բայց ծնվողըծնվում է պայքարով, պայքարո՛վ է մեռնում և մեռնողը,—
Եվ այսպեսկոփվում է ապագան յուրաքանչյուր վայրկյան կյանքում։»

          Չարենցն այս քառյակում ասում է, որ յուրաքանչյուր վայրկյան ինչ որ բան ծնվում, կամ մեռնում է, սակայն պայքարով ծնվում է ծնվողը, և մեռնողը մեռնում է պայքարով, ինչի շնորհիվ յուրաքանչյուր վայրկյան կոփվում են աշխարհն ու ապագան:

Չարենցի «ՈՂՋԱԿԻԶՎՈՂ ԿՐԱԿՆԵՐ» ժողովածուի վերլուծություն

ՉԱՐԵՆՑԻ «ՈՂՋԱԿԻԶՎՈՂ ԿՐԱԿՆԵՐ»
ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«Ես կարծես դեռ ջահել եմ,
Ինձ կարծես հմայել են
          Այս տողերում Չարենցն իրեն ջահել է զգում: Նա կարծում է, որ իրեն նորից հմայել են, այսինքն նա սիրահարվել է:

«Ինչպե՞ս երգեմ, չգիտեմ, կարմիր հմայքը քո այս,
Ինչպե՞ս ասեմ աշխարհին, որ աշխարհում արդեն կաս...»
          Այստեղ Չարենցն ուզում է նկարագրել իր սիրած աղջկան, սակայն նա չի կարողանում անել դա, քանի որ խոսքեր չի գտնում նրա գեղեցկությունը, հմայքը նկարագրելու համար:

«Նայում եմ՝ օրերի մեջ, հրի մեջ
Երում է, երերում է պատկերդ.
Այնպես դու հեռացել ես, հեռո՛ւ ես,
Հեռո՛ւ է, հեռանում է պատկերդ
          Այս տողերով Չարենցն արտահայտում է իր կարոտը: Նա անցյալում տեսնում է սիրած աղջկա պատկերը, ով ցավոք սրտի շատ հեռու է իրենից, և շարունակում է հեռվանալ:

«Մրրիկ է կյանքը այս մի,
Թռչում է` հողմից արագ...»
          Այստեղ Չարենցն ասում է, որ կյանքը, ժամանակը մրրիկի նման արագ է թռչում: Նա արդեն հեռու է երկրից սակայն իր «երգերն է ասում» իր հայրենիքի համար:

«Թռչի հեռուն` հրկե՛զ. -
Ամեն անցորդ ապրի,
Ամեն անցորդ զգա
Խենթությունը երգիս...»

          Այս տողերում Չարենցն ուզում է, որ նրա երգերը բոլորը լսեն, զգան նրա հոգու և երգի խենթությունը: