20 February 2016

Թումանյանական օր

ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՕՐ

Երեկ տոն էր բոլորիս համար. մենք նշում էինք «Ամենայն Հայոց Բանաստեղծ» Հովհաննես Թումանյանի ծննդյան 147-րդ տարեդարձը:
Սկզբում մենք գնացինք Թումանյանի տուն-թանգարան: Մինչև ներս մտնելը դրսում կազմակերպեցինք մի փոքրիկ համերգ՝ կարդացինք, պարեցինք և երգեցինք: Այնուհետև ներս մտանք թանգարան: Այնտեղ նույնպես մի փոքրիկ համերգ տեղի ունեցավ: Առաջինը ելույթ ունեցավ ուսուցիչների վոկալ համույթը, հետո ընթերցեցին դպրոցի սովորողներից մի քանիսը և իհարկե ելույթ ունեցավ բոլորիս շատ հայտնի «Տիեզերք Բենդ»-ն իր մշակած Կոմիտասյան երգերով:

Հետո շատ բարձր տրամադրությամբ մենք ուղևորվեցինք դեպի Կասկադ: Այնտեղ կարդացինք մի քանի բանաստեղծություն, այնուհետև որոշեցինք բարձրանալ Կասկադի աստիճաններով: Հիանալի եղանակ էր, որքան շատ էինք բարձրանում, այնքան ավելի գեղեցիկ էր քաղաքը:


Հաղթահարեցինք Կասկադի բոլոր աստիճանները և վերադարձանք դպրոց: Օրն անցկացրեցինք շատ ուրախ: 

Ես մեծ հաճույքով կմասնակցեմ մեր գալիք ուղևորություններին:

Երեկվա մասին ֆոտոշարքը կարող եք տեսնել այստեղ:

No comments:

Post a Comment